Ինչո՞ւ Մոսկվայում ոմանց դուր չի գալիս այն,որ ռուս զբոսաշրջիկները գերադասում են հանգստանալ Հայաստանում

Ռուսաստանից դեպի Հայաստան զբասաշրջային հոսքի կտրուկ աճ է արձանագրվել: Այդ ծավալները մասնագետների կանխատեսումների համաձայն մոտակա ամիսների ընթացքում էլ ավելի են աճելու՝ հակառակ Երևանի ու Մոսկվայի միջև աճող լարվածությանը: Ի՞նչ վերլուծությունների հիման վրա են արվում այդ կանխատեսումները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Ռուսաստանում հյուրանոցային ամրագրումների խոշորագույն օնլայն ծառայությունը «Աստրավոկը» խոշորագույն ապահովագրական ընկերության՝ «Ռոսգոստրախի» հետ համատեղ վերլուծություն է իրականացրել՝ պարզելու համար, թե մոտակա ամիսների ընթացքում ռուսական զբոսաշրջության հոսք դեպի ո՞ր երկրներ տեղի կունենա: Եվ ահա եկել են այն եզրակացությանը, որ ծավալների տեմպերով Հայաստանն առաջատար երկրներից մեկն է և զիջում է միայն Ադրբեջանին: Իհարկե, խոսքը բացարձակ թվերի մասին չէ, այլ՝ տեմպերի աճի ցուցանիշների և տենդենցների մասին է խոսքը: Օրինակ օգոստոսին ամրագրումների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 42 տոկոսով: Դա բավական տպավորիչ ցուցանիշ է»,-ասել է Երկանյանը:

Ինչի՞ մասին են խոսում աճող թվերը: Ռուսաստանի իշխանությունները կոնկրետ ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել ռուս զբոսաշրջիկների հոսքը կանխելու նպատակով:

Մանրամասները՝ հարցազրույցում:

Leave a Comment