«Հաղթանակ» կուսակցության թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» կուսակցության ընտրական ցուցակում գրանցված թեկնածուներ Ս.Դ.-ն և Ն.Օ.-ն նախնական համաձայնության գալով կուսակցության համակիրներ Ս.Ժ.-ի, Գ.Ղ.-ի և Ա.Խ.-ի հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ընտրությունների անցկացման … Read more

Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2026 թվականի մարտի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ջերմուկ համայնքի ղեկավարի և «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության՝ 0.3 հա մակերեսով հողամասի՝ 2008 թվականի հունվարի 27-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի օգոստոսի 12-ի վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության … Read more

Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նազելի Սարգսյանին, ով ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող 4-րդ բանակային խաղերի ժամանակ հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով մարզաձևում զբաղեցրել է առաջին տեղը՝ սահմանելով բանակային խաղերի ռեկորդ: Արթուր Պողոսյանը շնորհավորել է ավագ քննիչին՝ պարգևատրելով հուշանվեր-ժամացույցով, և … Read more

Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանին ներկայացրել է որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար

Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին նշանակել էր ԱԽ քարտուղար:

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․45 դրամ:

Օգոստոսի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Արշակունյաց պողոտա 2, 6, 8 շենքեր, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-16:00 Հակոբյան փողոց 1, 11, 3/20 շենքեր, Կիևյան փողոց 19, 19Ա շենքեր, Մոսկովյան փողոց 1-60 առանձնատներ, Մոսկովյան նրբանցք 14/1 … Read more

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի գլխավոր էներգամատակարարը․ զրույց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ

Նախիջևանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայատանին էներգետիկայի բնագավառում համագործակցության առաջարկ է արել: Նա ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է մրցունակ գներով էլետրաէներգիա մատակարարել Հայաստանին: Ի՞նչ է թաքնված Ալիևի առաջարկության տակ։ Ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը էնեգետիկ անվտանգության ոլորտում։ Այս հարցերի շուրջ «Հեռանկարը» զրուցել է փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ինչո՞ւ Մոսկվայում ոմանց դուր չի գալիս այն,որ ռուս զբոսաշրջիկները գերադասում են հանգստանալ Հայաստանում

Ռուսաստանից դեպի Հայաստան զբասաշրջային հոսքի կտրուկ աճ է արձանագրվել: Այդ ծավալները մասնագետների կանխատեսումների համաձայն մոտակա ամիսների ընթացքում էլ ավելի են աճելու՝ հակառակ Երևանի ու Մոսկվայի միջև աճող լարվածությանը: Ի՞նչ վերլուծությունների հիման վրա են արվում այդ կանխատեսումները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանում հյուրանոցային ամրագրումների խոշորագույն օնլայն ծառայությունը «Աստրավոկը» խոշորագույն ապահովագրական ընկերության՝ «Ռոսգոստրախի» հետ համատեղ վերլուծություն … Read more

«Աչքերով» դիտահորերն ու չհաստատված ասֆալտը․Վանաձորի տապալված ծրագրերի հետքերով

Վանաձորում ավագանու հաստատած սուբվենցիոն ծրագրերը չիրագործելը, բյուջեի տողերում կամայական փոփոխություններ անելը հանցագործություն է, որ թույլ է տվել քաղաքային իշխանությունը, իսկ մարզային իշխանություններն ու կառավարությունն աչք են փակում դրա վրա, պնդում է ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանը, որ շաբաթներ շարունակ ուսումնասիրել է պատրաստվող նախագծերը, համեմատել տրված խոստումներն ու Վանաձորում իրականացվող աշխատանքը: Նա համոզված է, որ տեղի ունեցողը … Read more

Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է

Լողալու համար չնախատեսված վայրերն անվտանգ են թվում միայն առաջին հայացքից, մեկ անզգույշ քայլ, և հետևանքը կարող է անդառնալի լինել։ Գետերի և ջրանցքների եզրերով կամ վտանգավոր հատվածներով անցնելու փորձը, ինչպես նաև ջրվեժներից կամ բարձրություններից ջուրը ցատկելը կարող են ջրահեղձումների պատճառ դառնալ։ Ջրանցքներում վտանգը կրկնապատկում են սահուն բետոնե պատերը, որոնցից բռնվելն ու ինքնուրույն դուրս գալը գրեթե անհնար … Read more