Կասեցվել է «Սիսմուր» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոմամբ՝ կասեցվել է «Սիսմուր» ՍՊ ընկերությանը պատկանող «Սիսմուր» ապրանքանիշի ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գ․ Արևաշատ):

Որոշման հիմքը սաիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են՝ հայտնաբերված վերահսկողության ընթացքում:
Այսպես՝
– արտադրամասի նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
– պահեստի հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
– գույքը և սարքավորումները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,
– օգտագործվող պարենային (սննդային) հումքը և բաղադրիչները չեն պահվել փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում,
– արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցով,
– չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Ընկերության տնօրենին հանձնարարվել է արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ:

Leave a Comment