Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում, մասնավորապես` Մամիկոնյանց – Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի  17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի նաև Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես`Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի։

Leave a Comment