Փրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգը

Օգոստոսի 14-ին՝ ժամը 10։17-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում գտնվող հիմնական դպրոցի պատի երեսպատման սալիկները պոկվել և կախված են․ առկա է թափվելու վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ապամոնտաժել են վտանգավոր քարե կառուցատարրերը՝ մոտ 10 գմ։

Դիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Յուլյա Վարդանյանին պատկանող «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք): Այս արտադրամասի որոշ հատվածներում պատերի մակերևույթները եղել են տեղ-տեղ վնասված, ծեփը թափված, պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, առկա են եղել բորբոսասնկեր: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները կտրուկ աճել են. Արմեն Ղազարյան

ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանից քաղաքացիություն ստանալու դիմումների քանակն էականորեն ավելացել է։ «Եթե նայեք 2025 թվականի քաղաքացիություն ստանալու դիմումներին, դրանց քանակը գերազանցել է 32 հազարը, դա Հայաստանի գոյության պատմության ամբողջ ընթացքի պատմական մաքսիմումն է։ Դրան նախորդած երկու տարիներին այդ դիմումները եղել են 20 հազարից ավելի, եթե դրանից … Read more

Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզում

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու 48-ամյա բնակիչը Ջրաձոր գյուղի վարչական տարածքում, առանց համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի հանքարդյունաբերություն։ Օգոստոսի 12-ին ձեռնարկած միջոցառման արդյունքում հիշյալ վայրում հայտնաբերվել են հատուկ տեխնիկա և խճաքարի հումքով բարձած երկու բեռնատար։ Բաց բաժնետիրական մի ընկերությանը պատկանող թրթուրավոր տեխնիկայի և բեռնատարի երկու վարորդները ներկայացվել են … Read more

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը

Խորհրդարանն օգոստոսի 14-ի նիստում քննարկել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել են Բաբկեն Թունյանի թեկնածությունը։ Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ … Read more

Մենք ողջունում ենք բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. Խանդանյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որպես առաջնահերթություն չկա և չպետք է լինի։ Այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը։ Միաժամանակ խոսելով ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից արված հայտարարությունների մասին, թե Հայաստանի իշխանությունները դեմ են, որպեսզի այլ պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ նա նշել է. «Մենք ողջունում ենք … Read more

Կասեցվել է «Ա․Ա․ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Ա․ Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճ․ 22/15)։ Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։ Մասնավորապես՝ սպառողին 10 լիտր վառելիք տրամադրելու դեպքում փաստացի տրամադրվել է 8․430 լիտր՝ … Read more

Մարզերի կայազորների զինվորական դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամ

Տավուշի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 15 միլիոն 503 հազար դրամ: Տավուշի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 13 քրեական վարույթ: Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 16 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:                                     … Read more

«Հաղթանակ» կուսակցության թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» կուսակցության ընտրական ցուցակում գրանցված թեկնածուներ Ս.Դ.-ն և Ն.Օ.-ն նախնական համաձայնության գալով կուսակցության համակիրներ Ս.Ժ.-ի, Գ.Ղ.-ի և Ա.Խ.-ի հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ընտրությունների անցկացման … Read more

Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2026 թվականի մարտի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ջերմուկ համայնքի ղեկավարի և «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության՝ 0.3 հա մակերեսով հողամասի՝ 2008 թվականի հունվարի 27-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի օգոստոսի 12-ի վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության … Read more