Այրվում է անձեռոցիկի արտադրամասի պահեստը․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ

Հունվարի 29-ին, ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման … Read more

Շարունակվում են ավանդի փոխհատուցման վճարումները. 2026 թ. այն կստանան նաև 1944 թ. ծնված անձինք

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի 2026 թ. ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման բնականոն ընթացքը՝ անկանխիկ եղանակով: 2026 թ. շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության … Read more

ՏԿԵ նախարարությունում ամփոփվել են 2025 թվականի ընթացքում իրականացրած ծրագրերը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ամփոփվել են 2025 թվականի ընթացքում սահմանված առաջնահերթությունները և իրականացրած ծրագրերը։ Զեկուցվել է 2026 թվականի համար նախանշված ծրագրերի ընթացքը։ Քննարկվել են ընթացիկ աշխատանքային մի շարք այլ հարցեր։

Գևորգ Պապոյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Քննարկվել է Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ «Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում, կարևորում է ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների … Read more

Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկվել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետ հունվարի 29-ին հանդիպել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Խմբակցության քարտուղարը կարեւորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ խորհրդարանական մակարդակում եւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Տիգրան Աբրահամյանն իր դիտարկումներն է ներկայացրել … Read more

«Ես հույս ունեմ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ տեղի կունենան»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր է, եւ զարգացումներ կան այդտեղ։ Վաղուց հասունացած է, որ իրադարձություններ տեղի ունենան։ Ես հույս ունեմ, որ այդ իրադարձությունները տեղի կունենան եւ դեռեւս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններն առնվազն իրականություն կդառնան»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հայկական կողմը Ախուրիկի ու Մարգարայի հատվածում գործողություններ է իրականացնում, որ հնարավոր … Read more

Մարտունու ոստիկանների տեղեկությունը հաստատվեց․ հայտնաբերվել է մարիխուանայով 37 փաթեթ

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին հունվարի 24-ին։ Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով ժամը 17-ին բաժին ներկայացվեց Աստղաձոր գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ։ Ընդունելով, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է, նա հայտնեց, որ բակում կայանված «Վոլքսվագեն» և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի մեքենաներում թմրամիջոց է պահում։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Զննությամբ «Վոլքսվագենի» … Read more

Հնարավոր է ձևավորել 3-4 խոշոր նախընտրական դաշինքներ – Live News

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է լրագրողներին ու անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին, TRIPP-ի ծրագրին ու այլ հարցերի: Քոչարյանը երկրում ներքաղաքական իրավիճակը լավատեսական է որակել․ «Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ։ Չեմ հիշում ՀՀ պատմության մեջ որևէ ընտրություն, որտեղ նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարա՞տ, թե՞ Արագած։ Երբեք … Read more

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահի հետ

Ստրասբուրգ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի շրջանակներում տարբեր մակարդակներում ձևավորված դինամիկ փոխգործակցությանն ու առաջնահերթություններին։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թեոդորոս Ռուսոպուլոսին արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ:

Հրդեհ Երևանի Շերամի փողոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ Հունվարի 29-ին, ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ … Read more