Մաղթում եմ դիմացկունություն․ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին – Live News

Այսօր Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել՝ շնորհավորելով Հայաստանի նախկին նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և նրան մաղթել «դիմացկունություն՝ փորձությունների առջև»․ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կրեմլից։ «Ռուսաստանը չի մոռացել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի զարգացման … Read more

Այսօր Արցախի առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։ Նախագահ Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում։ Սա Նախագահ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է աշխարհաքաղաքական դրդապատճառներով։

Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ – Live News

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբանը։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Ռ․ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով դատական նիստին ամբողջությամբ չի մասնակցել, տեղափոխվել էր ԲԿ։

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անդրադարձել է շրջանառվող պնդումներին, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրել են, որ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն: Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 25-ի տեղեկացրել էր, որ դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է … Read more

Ռադիկալ փոփոխություններ լինելու են․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը համեմատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում Քոչարյանը պատասխանել է հարցերին։ Այն հարցին, թե արդյոք Փաշինյանը ընտրություններում հաղթելու դեպքում կարող է դառնալ Զելենսկու դաշնակիցը, Քոչարյանը նման տարբերակը քիչ հավանական է համարել։ «Չեմ կարծում, որ … Read more

Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ. «Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել և փրկել պետականությունը: Դա արվեց ռազմական հերոսությունների և խիզախության շնորհիվ: Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Մեր քվեով պետք է վռնդենք արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն: Մեր պետության լավագույն … Read more

Հնարավոր է ձևավորել 3-4 խոշոր նախընտրական դաշինքներ – Live News

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է լրագրողներին ու անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին, TRIPP-ի ծրագրին ու այլ հարցերի: Քոչարյանը երկրում ներքաղաքական իրավիճակը լավատեսական է որակել․ «Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ։ Չեմ հիշում ՀՀ պատմության մեջ որևէ ընտրություն, որտեղ նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարա՞տ, թե՞ Արագած։ Երբեք … Read more

TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համար. Ռոբերտ Քոչարյան

«TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ  է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համար։ Երևի ամենաճիշտ ձևակերպումը սա է։ Հայկական շահն այստեղ չի երևում ընդհանրապես, Հայաստանն այստեղ դարձավ կիսակողմ՝ 26 տոկոսանոց»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Թրամփի ուղու վերաբերյալ լրագրողի հարցին։ Նա հիշեցրեց, որ տրանզիտ ուղիներն ունեն 2 գործոն՝ մեկը աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով … Read more