Դինամոն լուրջ կազմ ունի, բայց մենք պատրաստ ենք․ Գուդմունդուր Թորարինսոն — Armsport.am

«Նոայի» պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության շրջանակում կայանալիք հանդիպմանն ընդառաջ խոսել է Կիևի «Դինամոյի» մասին։ Իսլանդացի ֆուտբոլիստը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք իրեն զարմացրել է մրցաշարից կիևցիների վաղաժամ դուրս մնալու փաստը։ «Իհարկե, սա մեծ ակումբ է։ Մենք դիտել ենք նրանց խաղերի տեսագրությունները՝ շատ լավ թիմ է, որն ունի լուրջ կատարողներ։ Նրանց դեմ … Read more

Դինամոն պարզապես մեծ ակումբ չէ․ Սանդրո Պերկովիչ — Armsport.am

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 6-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» դեմ հանդիպմանն ընդառաջ կիսվել է իր սպասելիքներով։ «Մենք գիտենք, թե ում դեմ ենք խաղում, և պետք է պատրաստ լինենք։ «Դինամոն» պարզապես մեծ ակումբ չէ, այն հարուստ պատմություն ունեցող հզոր ակումբ է՝ շատ լավ կազմով։ Նրանք վերջերս մարզչական փոփոխություն են կատարել։ Թիմը դավանում է … Read more

Ձգտելու ենք մեր լավագույն խաղը ցուցադրել Նոայի դեմ․ Նիկոլայ Միխայլենկո — Armsport.am

Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Նիկոլայ Միխայլենկոն մասնակցել է Լյուբլինում կայացած նախախաղային մամուլի ասուլիսին՝ պատասխանելով լրագրողների հարցերին Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի եզրափակիչ՝ 6-րդ տուրի «Նոայի» դեմ հանդիպմանն ընդառաջ։ — Ի՞նչ կարող ես ասել մրցակցի մասին։ — Գիտենք, որ լավ թիմ է, որի կազմում շատ լեգիոնականներ կան։ Մենք դեռ չենք դիտել «Նոայի» խաղերը և չենք վերլուծել նրանց խաղը, … Read more

100 մետրից գոլ, Ֆիգուն՝ մարզումներին և կասկածելի կապեր․ Ուկրաինական մամուլը՝ Նոայի մասին

Ուկրաինական հայտնի Champion.com.ua մարզական պարբերականը Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի «Դինամո» Կիև – «Նոա» հանդիպմանն ընդառաջ ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի փոխչեմպիոնի մասին։ Հոդվածագիրը վերլուծել է երևանյան ակումբի սրընթաց վերելքը՝ հիմնադրումից մինչև եվրագավաթային փլեյ-օֆֆ, անդրադարձել ակումբի սեփականատիրոջը, աստղային հյուրերին (Լուիշ Ֆիգու), ինչպես նաև չի շրջանցել թիմի շուրջ պտտվող խոսակցությունները՝ կապված ռուսական տրանսֆերների և բուքմեյքերական ոլորտի հետ։ … Read more

Շեշտը դնելու եմ նրանց վրա, ովքեր պատրաստ են հաղթել՝ անկախ տարիքից․ Իգոր Կոստյուկ

Վաղը՝ դեկտեմբերի 18-ին, Հայաստանի չեմպիոն «Նոան» Լյուբլինում կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի եզրափակիչ՝ 6-րդ տուրի հանդիպումը Կիևի «Դինամոյի» հետ։ Խաղից մեկ օր առաջ «Արենա Լյուբլին» մարզադաշտի մամուլի սրահում կայացել է ուկրաինական թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կոստյուկի նախախաղային մամուլի ասուլիսը։ — Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր նշանակումը «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ արդեն առանց «ժամանակավոր պաշտոնակատար» … Read more

Դինամոն կորուստներով է մոտենում Նոայի դեմ խաղին. հայտնի է բացակայողների ցանկը

Կիևի «Դինամոն» կադրային լուրջ խնդիրներով է պատրաստվում Կոնֆերենցիաների լիգայի՝ «Նոայի» դեմ կայանալիք հանդիպմանը։ Հինգշաբթի օրը կայանալիք խաղը բաց կթողնի միանգամից 6 ֆուտբոլիստ։ Ինչպես հաղորդում է UA-Футбол-ը՝ վկայակոչելով թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կոստյուկին, վնասվածքների պատճառով հայտացուցակից դուրս են մնացել Դենիս Պոպովը, Քրիստիան Բիլովարը, Վիտալի Բույալսկին և Վլադիմիր Բրաժկոն։ Եվս մեկ ֆուտբոլիստ՝ Ալիու Տիարեն, հանդիպումը բաց կթողնի … Read more

Կիևի Դինամոն նոր գլխավոր մարզիչ ունի Նոայի դեմ խաղից առաջ — Armsport.am

Կիևի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը «Նոայի» դեմ կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին տուրի խաղից առաջ հայտարարել է, որ Իգոր Կոստյուկը նշանակվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ «Իգոր Վլադիմիրովիչը տաղանդավոր մարզիչ է, որը մեր ակումբում է արդեն երկար տարիներ։ Նա մարզել է տաղանդավոր երիտասարդ խաղացողների մի քանի սերունդ, որոնցից շատերն այժմ հանդես են գալիս … Read more

ԿԼ․ Դինամո Կիև — Նոա հանդիպման մրցավարները հայտնի են — Armsport.am

ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն հաստատել է Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» և «Նոայի» միջև կայանալիք հանդիպման մրցավարական կազմը։ Խաղը կսպասարկի մրցավարական բրիգադ Ալբանիայից։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա Յուջին Ջայան։ Նա Ալբանիայի բարձրագույն խմբում աշխատում է 2016 թվականից, իսկ ՖԻՖԱ-ի կարգ ստացել է 2018-ին։ Մրցավարական անձնակազմն ամբողջությամբ․ Գլխավոր մրցավար՝ Յուջին Ջայա (Ալբանիա) … Read more

Նոան հայկական թիմ է, բայց այնտեղ միայն լեգեոնականներ են խաղում․ Իգոր Կոստյուկ

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Կոստյուկը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի վերջին տուրի՝ «Նոայի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ Թեև խաղը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից որոշիչ նշանակություն չունի, մարզիչն ընդգծել է թիմի մոտիվացիան․ «Մեր ակումբն անուն ունի, ուստի իրավունք չունենք խաղադաշտ դուրս գալ անտարբերությամբ, նույնիսկ եթե հանդիպումը ոչինչ չի որոշում։ Կա ակումբի պատիվ, որը … Read more

Նոայի երկու առանցքային խաղացողներ բաց կթողնեն Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրի հանդիպումը

«Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն և դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն չեն մասնակցի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» դեմ հանդիպմանը։ Երկու ֆուտբոլիստներն էլ կլքեն ակումբը՝ միանալու իրենց ազգային հավաքականներին՝ 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը նախապատրաստման շրջանակում։ Տուրնիրն սկսվում է դեկտեմբերի 21-ին՝ Մարոկկոյում։ Կիսապաշտպան Գուստավո Սանգարեն հանդես կգա Բուրկինա Ֆասոյի հավաքականում, իսկ դարպասապահ Թիմոթի … Read more