Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Սվետլոյե և Սումի մարզի Նովայա Սեչ բնակավայրերը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվետլոյե և Ուկրաինայի Սումի մարզի Նովայա Սեչ բնակավայրերը։ Գերատեսչության հաղորդմամբ՝ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Սվետլոյե բնակավայրի նկատմամբ։ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողություն են սահմանել Սումի մարզի Նովայա Սեչ բնակավայրի նկատմամբ։

ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին – Live News

Ռուսական զորքերը հուլիսի 14-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։  Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Գոլոսեևսկի շրջանի պահեստներում հրդեհի մասին, իսկ Դարնիցկի շրջանում էլ ավտոմեքենաներ են այրվել: Կլիչկոյի տվյալներով՝ տուժածներ չկան։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հուլիսի 14-ի առավոտյան հայտարարել է, որ Կիևում խոցվել են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք մասնակցում են տարբեր տեսակի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման ու … Read more

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Մայիսի 19-ից 21-ը Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստվածության և կիրառման համար։  ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանությնա նախարարությունը։ «2026 թվականի մայիսի 19-ից 21-ը Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար», — նշել են ՌԴ ՊՆ-ից։ «Վարժանքներին ընդհանուր առմամբ կներգրավվի ավելի … Read more