ՌԴ ԶՈւ–ն պատասխան հարված է հասցրել Կիևի պաշտպանական և վառելիքային ձեռնարկություններին

Ռուսաստանի զինված ուժերը պատասխան զանգվածային հարված են հասցրել Կիևի և Կիևի մարզի պաշտպանական արդյունաբերության և վառելիքաէներգետիկ ձեռնարկություններին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումներին ի պատասխան՝ Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել՝ օգտագործելով հեռահար ճշգրիտ կառավարվող օդային, ցամաքային և ծովային զենքեր և գրոհել են անօդաչու թռչող սարքեր՝ … Read more

Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել Կիևի hանցավnր գործողություններին խաղաղ բնակչության դեմ. Դմիտրի Պեսկով

Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել Կիևի հանցավոր գործողություններին խաղաղ բնակչության դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք ևս մեկ անգամ, առիթից օգտվելով, կցանկանայինք ուշադրություն հրավիրել միջազգային հանրության, ներգրավել միջազգային հանրության ուշադրությունը Կիևի ռեժիմի այս հանցավոր գործողությունների վրա», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նշենք, որ ըստ ռուսական … Read more

Կիևի համար ռազմաճակատում իրավիճակը վատթարանում է օրեցօր և շուտով կանցնի անշրջելիության շեմը. Պեսկով

Կիևի համար ռազմաճակատում իրավիճակը վատթարանում է օրեցօր և շուտով կանցնի անշրջելիության շեմը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ռազմաճակատներում իրավիճակն այնպիսին է, որ այն օրեցօր վատթարանում է կիևյան ռեժիմի համար։ Դինամիկան ակնհայտ է. մեր զինվորականները առաջ են շարժվում ողջ ճակատով։ Եվ որոշակի պահի արդեն կիևյան ռեժիմի համար կսկսվեն … Read more

Կիևյան ռեժիմը գտնվում է շատ ծանր վիճակում. իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է ավելի քան 190 անօդաչու թռչող սարք։ Լրագրողի հարցին՝ ինչի մասին է վկայում այս փաստը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Կիևյան ռեժիմը գտնվում է շատ ծանր վիճակում։ Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի … Read more

Մոսկվայի մարզում սև անձրև է տեղացել ԱԹՍ-ների հարձակումից հետո – Live News

Մոսկվայի մարզում սև անձրև է տեղացել նավթավերամշակման գործարանի վրա հարձակումից հետո։  Բալաշիխա քաղաքի Ժելեզնոդորոժնի թաղամասի բնակիչները չաթերում և սոցիալական ցանցերում հայտնել են անձրևից հետո իրենց մեքենաներին, պատուհանագոգերին և հագուստին մուգ բծերի հայտնվելու մասին։ Գրում է «Օստօրոժնո, Մոսկվա» Telegram ալիքի: Ականատեսները պնդում են, որ տեղումներին ուղեկցել է սուր հոտ: Անձրևին ուղեկցել է մոտ 16 կմ/ժ արագությամբ … Read more

Կիևում ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է աշխարհահռչակ հայ ռեժիսոր Ռոման Բալայանի բնակարանի պատշգամբը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ռուսական անօդաչու սարքը խոցել էր Կիևի կենտրոնի մի խաղաղ բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 85-ամյա Ռոման Բալայանը՛ աշխարհահռչակ հայ ռեժիսորը, վարժապետը, մեր պարծանքը։ ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է բնակարանի պատշգամբը, ապրելու համար անպիտան են դարձել խոհանոցն ու ննջարանը․․․ Բարեբախտաբար, գրոհի ժամանակ Ռոմանն ու իր կինը՛ Նատալյան … Read more

Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը – Live News

Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ չի հարվածել Կիևի պատմական Կիև-Պեչորյան մայրավանքին՝ նշելով, թե այդ հարվածները հասցվել են ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռի կողմից։ Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Հաստատված տվյալների համաձայն՝ Կիև-Պեչորյան մայրավանքի համալիրին հարված է հասցվել ԱՄՆ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով։ Համակարգի անսարքության պատճառներից մեկը … Read more

Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել – Live News

Կիևը և Մոսկվան հայտնել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին։ Ուկրաինայի Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը տեղեկացրել է, որ ռուսական բանակը հունիսի 12-ի գիշերը հարվածել է քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտի, որի հետևանքով զոհվել է 44-ամյա մի կին, ևս մեկը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը … Read more

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա – Live News

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին գրել են մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Ուկրաինայի երկաթուղիների ազգային օպերատորին, որն ավելի ուշ ջնջել է սոցիալական ցանցում կատարված գրառումը։ «Այսօր Կիևի երկաթուղային կայարանում մենք ուրախությամբ ողջունում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին», – գրել էր ընկերությունը՝ կից հրապարակելով կայարանում ՆԱՏՕ-ի ղեկավարի լուսանկարները։Ընկերությունը … Read more

Կրեմլը պայման է առաջադրել՝ Ուկրաինայում պատերազմը մեկ օրում դադարեցնելու համար

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ուրվագծել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման ուղին։ Ըստ «ՌԻԱ Նովոստիի», Պեսկովը հայտարարել է, որ եթե նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայի դուրս բերել ուկրաինական բանակը Դոնբասից, ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել մեկ օրում։