Բանակը կառավարել է պետք ուղղահայաց ձևով և ոչ թե Facebook-յան ռիլերով․ Գեղամ Մանուկյան 

24 Օգոստոսի, 2026   «Ճիշտն ասած, կառավարության ծրագրի մասին կարելի էր երկու նախադասությամբ սահմանափակվել։ Հետևյալը․ այս իշխանությունը, որ այս կառավարության ծրագրով շարունակելու է կառավարել, չգիտեմ՝ ինչքան ժամանակ, տա Աստված՝ շատ կարճ, ամբողջ խորհրդանիշը վերջին երկու օրն է։ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մամուլի միջոցով ռազբորկայի մեջ են։ Ով ում է ծեծել, ով ում է … Read more

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա 1 զոհ և 4 վիրավոր

23 Օգոստոսի, 2026 Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Kia Forte» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել … Read more

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած

18 Օգոստոսի, 2026 Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական … Read more

Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զnhվել

«Ասում են, որ այնտեղ էլեկտրական սյուն է ընկել, և մարդիկ էլեկտրահարվել են, ինչը հանգեցրել է փլուզման նման իրավիճակի», —Aljazeera-ի  փոխանցմամբ՝  ANI լրատվական գործակալությանը ասել է ոստիկանության ավագ սպա Շիվամ Կումարը՝ հավելելով, որ ճշգրիտ պատճառը հայտնի կդառնա  միայն ամեն iնչ ստուգելուց հետո։ Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ տասնյակից ավելի մարդիկ տեղափոխվել հոսպիտալացվել են։ «Լաքիսարայի Աշոկ Դհամում … Read more

2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը

15 Օգոստոսի, 2026 Հայաստանում այս տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 2151 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով մահացել է 114 մարդ, վիրավորվել 3127-ը։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերի, զոհվածներից 23-ը կին է, 7-ը երեխա։ Վիրավորների մեջ 409-ը երեխաներ են։ Ամենաշատ ՃՏՊ-ները տեղի են ունեցել Երեւանում՝ 847 դեպք, ամենաքիչը Վայոց ձորում՝ 35 դեպք։

Սիրիայում երկու ավտոբուսի բшխման հետևանքով 35 մարդ զnհվել է

Ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սիրիայում։ Դեր Զորից դեպի Դամասկոս տանող ճանապարհին բախվել են երկու ավտոբուսներ։ «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 35 մարդ զոհվել է, 30 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։  Դեր Զոր-Դամասկոս ճանապարհը կարևորագույն մայրուղի է, որը ձգվում է ավելի քան 400 կմ (249 մղոն) և կապում է Սիրիայի արևելքը մայրաքաղաքի հետ։

Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը՝ կողաշրջվել։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող … Read more

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի

Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժերի զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է ևս 300-ով՝ հասնելով 2595-ի, հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, հաղորդում է CNBC-ն։ Եվս 12 000 մարդ վիրավորվել է։ Ռոդրիգեսը չի նշել անհետ կորածների թիվը։ Ըստ համացանցում լայն տարածում գտած ոչ պաշտոնական ցուցակի՝ անհետ կորած է … Read more

Վաղը Կիևում հայտարարված է սգո օր – Live News

Վաղը Կիևում հայտարարված է սգո օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի ամենազանգվածային հարձակման զոհերի: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: «Վաղը՝ հուլիսի 3-ը, Կիևում հայտարարված է սգո օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա թշնամու ամենազանգվածային հարձակման զոհերի։ Այդ օրը քաղաքի բոլոր համայնքային շենքերի վրա կիջեցվեն դրոշները։ Խորհուրդ է տրվում իջեցնել նաև պետական և … Read more

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. կա 1 զոհ, 6 վիրավոր

Հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Մուղնիի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ «Վթարի հետևանքով 7 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզագազալցակայանների աշխատակիցներն ու ըստ դեպքի վայում հավաքվածների օպերատիվորեն ժամանած … Read more