Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են – Live News

Ռուսաստանի կողմից հուլիսի 6-ի գիշերն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Հուլիսի 7-ը Կիևում սգո օր է հայտարարված։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Եվս 6 մարդ զոհվել է Կիևի մարզում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևում թիրախավորել է ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներ։ Փոխադարձ հարվածները շարունակվում են նաև … Read more

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի – Live News

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 160-ը, հայտնել է երկրի նախագահական հանձնակատար Դելսի Ռոդրիգեսը։ «Հասանելի տվյալների համաձայն՝ զոհվել է 164 մարդ, վիրավորվել՝ 971-ը», – ասվում է նրա հայտարարության մեջ։

Մոսկվայի շինհրապարակում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի – Live News

Մոսկվայի «Աերոպորտ» թաղամասի շինհրապարակում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի։ Հրդեհը մարելու համար գործի են դրվել հրշեջ ինքնաթիռներ։ Հարուցվել է քրեական գործ «Շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով։ 1400 քառակուսի մետր տարածք ընդգրկող հրդեհը մարվել է։ Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիսում բազմահարկ շենքի շինհրապարակում հրդեհ է բռնկվել:

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը մեղադրել է Բաքվին՝ Նախիջևանին հարվածելու իմիտացիայի կազմակերպելու մեջ (տեսանյութ)

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության ֆեյսբուքյան էջը հրապարակել է մի տեսանյութ՝ արված ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի կողմից, որում պատմում են Նախիջևանի վրա իբր իրանական անօդաչուների գրոհի մասին։ «Ուշադրությու՛ն դարձրեք Բաքվի հեռուստաալիքի այս ռեպորտաժի 18-րդ վայրկյանին, որտեղ ներկայացվում է անօդաչու թռչող սարքի հարվածը Նախիջևանի տարածքին։ Սարքի բեկորների վրա հստակ երևում է «İstehsalat Birliyi» փորագրված գրությունը, որը ադրբեջաներեն նշանակում է … Read more

Իրանում ավելի քան 3000 տուն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից. Կարմիր մահիկ

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վերջին օրերի ընթացքում երկրում վնասվել է ավելի քան 3000 տուն և 500 կոմերցիոն կենտրոն. ամենաշատը տուժել է մայրաքաղաք Թեհրանը։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությունը։ Վնասվել է նաև 14 բժշկական և դեղագործական կենտրոն։ «Հարձակումների թիրախների մեծ մասը եղել են խիտ բնակեցված հատվածները», – հայտնել են Կարմիր … Read more

ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանում զnհերի թիվը հասել է 787-ի – Live News

Իրանի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերությունը։ Կարմիր մահիկից հավելել են, որ կազմակերպությունը ներգրավել է ավելի քան 100 հազար մարդ՝ տեղերում անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար։ Ըստ կազմակերպության տվյալների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները թիրախավորել են իրանական ավելի քան 130 բնակավայր։ Փրկարարները … Read more