Ուսման հրավեր Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով – Live News

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսական ծրագրերի համար կրթաթոշակի մրցույթ, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Կրթաթոշակը նախատեսված է մի շարք առաջնահերթ մասնագիտությունների համար, այդ թվում՝ մանկավարժություն, տնտեսագիտություն, բնապահպանություն, կենսատեխնոլոգիա, ճարտարագիտություն, ՏՏ, բժշկագիտություն, գյուղատնտեսություն, ճարտարապետություն և այլ ոլորտներ: Մրցույթին կարող են դիմել առցանց եղանակով՝ https://www.vladnestipendia.sk/en/. … Read more

Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2026. միջոցառումների ժամանակացույց – Live News

ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Այդ կապակցությամբ ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին․ նախատեսված է գալա-համերգ՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի մասնակցությամբ: Միջոցառման … Read more

ԿԳՄՍՆ-ն իրավապահներին է դիմել․ «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը՝ ոչ կրթական գործունեության կասկածի տակ

Համացանցում տարածվել է տեղեկատվություն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման փաթեթների կազմմանն աջակցելու նպատակով անհարկի վճարովի ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ վերոնշյալը հիմք չէ տարակարգ ստանալու համար և առաջացնում է ֆինանսական միջոցների անհարկի վատնում։  «Ուսուցիչների դասընթացների անվան տակ իրականացվում է վաճառքի ենթակա նյութերի մշակում, իսկ դասընթացների ընթացքում բովանդակային … Read more

«Հայֆիլմ» կինոստուդիան վերադարձվել է ԿԳՄՍ նախարարությանը – Live News

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում, որով հայկական կինոարդյունաբերության հիմնասյուն հանդիսացող կառույցը վերադարձվում է կինոարվեստի ոլորտի պատասխանատու պետական կառավարման լիազորված մարմնին: 2015 թվականից «Հայֆիլմ» կինոստուդիան փոխանցվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին ևտարիներ … Read more

«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ին

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ–ի` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից կփոխանցվեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշվում է, որ 2015 թվականին «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ–ն տեղափոխվել էր պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո, և գրեթե … Read more

187 մլն դրամի հափշտակություն ԿԳՄՍՆ-ում. գործը դատարանում է

Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի Մարտի 11-ին ստացվել և մակագրվել է Տ․Գ.-ի և Լ. Ֆ.-ի քրեական գործերը: Գործերը նույն օրը հանձնվել են դատավոր Մերի Աղաբեկ Մոսինյանին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Տ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականի սեպտեմբերի 2-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և … Read more

Ինչպես են անցկացվելու 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունները․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

2025–2026 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցով 9-րդ դասարանի շրջանավարտներն ավարտական քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից. «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների միասնական էսսե բնագիտական առարկաներից քննություն՝ թեստային եղանակով կամ ուսումնական նախագծի ձևաչափով … Read more

Փոփոխություններ ավարտական քննությունների և փոխադրման կարգում – Live News

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրման կարգում: Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման, հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ կարգավորումները։ Փոխադրում 5-8-րդ և 10-11-րդ դասարաններ – բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր ստացած … Read more

Պատմական նշանակության հյուրախաղեր. Հայաստանի պետական կամերային նվագախումբը Լիբանանում է

Հայաստանի պետական կամերային նվագախումբն այսօր Լիբանանի Բեյրութ քաղաքի AUB համերգասրահում հանդես կգա ելույթով։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը բրիտանահայ Սիփան Օլահն է։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, համերգային ծրագիրը ներկայացնում է ծաղկաքաղ հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարներից՝ Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Լուիջի Արդիտիի, Ֆրանց Շուբերտի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Խաչատրյանի, Ջակոմո Պուչինիի, Մարինե Ալեսի, Արմեն Տիգրանյանի և … Read more

Քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների որակի ապահովման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր։