Սեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է Նովոռոսիյսկ
Սեւ ծովում ծովային անօդաչու սարքերի հարձակման ենթարկված թուրքական Nadhezna բեռնանավի անձնակազմի բոլոր 22 անդամները տարհանվել են Նովոռոսիյսկի նավահանգիստ՝ «Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ծովային միջոցների» օգնությամբ, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի գլխավոր վարչությունը։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երեք տուժածի վիճակը ծանր է։ Հարվածը հասցվել է նավի քթամասին եւ անձնակազմի խցիկներին։ Բեռնանավում բռնկված հրդեհը շարունակում է մոլեգնել։ … Read more