«Նարեկացի թարգմանելը գիտական աշխատանք չէ, այլ աղոթք». Օքսֆորդի հայագիտության ամբիոնի վարիչ Թեո Մաարտեն վան Լինտի հայկական աշխարհը

Աշխարհի հնագույն համալսարաններից մեկում՝ Օքսֆորդում, արդեն 24 տարի Թեո Մաարտեն վան Լինտը ղեկավարում է հայագիտության ամբիոնը և դասավանդում գրաբար։ Հոլանդերեն է թարգմանել «Մատյան ողբերգության» պոեմը։ Ասում է՝ Նարեկացի թարգմանելը պարզապես գիտական աշխատանք չէ, այլ՝ հոգևոր երկխոսություն ու աղոթք։ Հոլանդացի գիտնականի կյանքն ու ընտանիքն ամուր թելերով կապված են հայկական մշակույթի հետ․ տանը հնչում են արևելահայերենն ու արևմտահայերենը, իսկ 4-ամյա դուստրը կրում է Հռիփսիմե անունը։

Leave a Comment