«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 03.08.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 03.08.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո ԱԺ նախագահն առաջարկում է բանավիճել սուր, բայց չխախտել բարեկրթության սահմանները Ընկած վերելակ երեխաները բախտի բերմամբ չէին մտել․ ինչպե՞ս Սիսակյան 22-ի 1000 կգ տարողությամբ վերելակը չդիմացավ 5 անձի Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել Back to top button

ԱԺ նախագահն առաջարկում է բանավիճել սուր, բայց չխախտել բարեկրթության սահմանները

9-րդ գումարման խորհրդարանն այսօր նախագահ է ընտրել և այդ պաշտոնն առաջիկա հինգ տարիներին վստահել նախորդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Նրա ընտրվելուց հետո հայտարարել է՝ լինելու է ամբողջ Ազգային ժողովի նախագահը, նաև խորհրդարանի այն հատվածի, որն իր թեկնածությանը դեմ է քվեարկել։ Ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկը դեմ է քվեարկել, մյուսը չի մասնակցել քվեարկությանը։ ԱԺ նախագահն ընդդիմությանն … Read more

Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել

Վերջին շաբաթներին Հայաստանում միանգամից մի քանի զանգվածային սննդային թունավորում է գրանցվել։ Տարբեր համայնքներում և հանրային սննդի օբյեկտներում գրանցված դեպքերը կրկին սրել են հարցը, թե որտեղ է խզվում սննդի անվտանգության շղթան, և թե որ փուլում է առաջանում վտանգը։ Տոնական սեղան, ուրախ հավաք․ ընտանեկան կարևոր օրը ժամեր անց վերածվեց անհանգստության։ «Ռադիոլուր»–ի զրուցակիցը մկրտության երեկոյի մասնակից էր։ Ասում … Read more

ԱՄՆ-ն ներդնում է մշտական վիզայի կանխավճար 50 երկրների քաղաքացիների համար

ԱՄՆ-ն օգոստոսի 3-ից 50 երկրների քաղաքացիների համար նոր պահանջ է սահմանում․ գործնական և զբոսաշրջային (B-1/B-2) վիզա ստանալու դեպքում կարող է պահանջվել մինչև 20 հզր դոլարի գրավ։ Նոր կարգավորումը կվերաբերի մասնավորապես Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրների քաղաքացիներին։ Պետքարտուղարությունը պարզաբանել է, որ ցանկ ընդգրկվել են այն երկրները, որոնց քաղաքացիներն … Read more

Մյասնիկյանում  մարզադպրոց է կառուցվում — Հայաստանի Հանրային Ռադիո

Տարածքային զարգացման հիմնադրամն Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում նոր մարզադպրոց է կառուցում: Շինարարությունը սկսվել է մեկ տարի առաջ, նախատեսվում է ավարտել տարեվերջին: Շահագործումից հետո մարզադպրոցը կհամալրվի մարզական նոր գույքով և կունենա ժամանակակից պայմաններ մարզվելու համար: Գյուղը նախկինում մարզադպրոց չի ունեցել,  երեխաները հաճախել են ժամանակավոր գործող մարզադահլիճներ: Իսկ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով 2 տարի առաջ կառուցված մարզադաշտն արդեն … Read more

ՀՀ նախագահի հրամանագրերով 9 նախարար վերանշանակվել է իր պաշտոնում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով գործող կառավարության անդամների մեծ մասը վերանշանակվել է իրենց պաշտոններում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Պաշտպանության նախարար … Read more

Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,- ասվում է հրամանագրում: Մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը ևս վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում: «Հիմք ընդունելով վարչապետի … Read more

Արխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավոր

Գելենջիկի մոտակայքում գտնվող Արխիպո-Օսիպովկա ավանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 47-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տեղական իշխանությունները և Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել են, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածը հասցվել է զբոսաշրջային սեզոնի թեժ պահին։ Զոհվածների թվում կա երեք երեխա։ Ըստ Գելենջիկի քաղաքապետ Ալեքսեյ Բոգոդիստովի՝ տուժածներից առնվազն 17-ը … Read more

Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր

Երևանի Սիլիկյան թաղամասի այն հատվածում, որտեղ նախատեսվում է կառուցել Ակադեմիական քաղաքը, կատարվել է նշանակալի հնագիտական հայտնագործություն։ Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած ճարտարապետական համալիր, ինչպես նաև զարգացած քարե արդյունաբերությանը բնորոշ գործիքներ։ «Հետազոտողների գնահատմամբ՝ սա կարող է լինել տվյալ տարածքի մինչ օրս հայտնի ամենահին բնակավայրը, որի պատմությունը գալիս … Read more

Առաջադրվել են ԱԺ փոխնախագահի թեկնածուները — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Հայկ Կոնջորյանի ու Վահագն Ալեքսանյանի թեկնածուները։ «Ուժեղ Հայաստանը» իրեն պատկանող քվոտայով երրորդ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Արամ Վարդեւանյանի թեկնածությունը։