Ողբերգական կերուխում Balzi Rossi-ում
Շաբաթ օր Է, 2026 թվականի օգոստոսի 1-ը, հաճելի խաղաղ երեկո, Մոսկվայի կենտրոնն Է՝ Կուդրինսկայա հրապարակը, Balzi Rossi ռեստորան, թանկ հաստատություն Է, այստեղ մատուցում են համեղ իտալական ուտեստներ:
19:50, ներսում կերուխում Է: Մուտքի մոտ առաքիչ-կինն ինչ-որ բան Է բացատրում Balzi Rossi-ի անվտանգության աշխատակցին, նա այցելուներից մեկի համար իր Է բերել, հավանավար՝ նվեր:
Մեկ Էլ հուժկու պայթյուն, սարսափազդու որոտն արձաքանքում Է ամբողջ կենտրոնում: Ծուխ, փոշի, ավերակներ, վիրավորների ճիչը, դռանից ոչ հեռու՝ գետնին մարդու պոկված ձեռք Է, խեղճ անմեղ առաքիչինն Է կամ խեղճ անմեղ պահակինը:
Բավական արագ տեղ հասած ոստիկաններն անմիջապես փակում են փողոցն ու ամբողջ շրջանը:
«Ոստիկանների աշխատակիցներից բացի այստեղ ոչ ոք չմնա»,- կարգադրում են իրավապահները:
Առաքիչ-կինը, հավանաբար, չի իմացել ռումբի մասին
Արդեն հայտնի Է, որ պայթուցիկ բերած կինը փորձել Է մտնել ռեստորան, անվտանգության աշխատակիցը փորձել Է իմանալ այցի նպատակը և ստուգել տուփի պարունակությունը: Եվ հենց այդ պահին ինքնաշեն ռումբը պայթել Էմ, գուցե ժամացույցով Էր, գուցե հեռակառավարվող սարքն Է գործել:
Զոհվել են այդ կինը, Balzi Rossi-ի անվտանգության աշխատակիցը և մի այցելու:
Վիրավորների թիվը գերազանցել Է 20-ը, նրանցից վեցը ծանր վիճակում են: «112» անվամբ տելեգրամ-ալիքի փոխանցմամբ, «վիրավորների մոտ բաց և փակ գանգուղեղային վնասվածքներ են, կրծքավանդակի և որովայնի թափանցող և բազմակի վերքեր, վերջույթների վերքեր, ոտնաթաթի այրվածքներ և ականահարման վնասվածքներ»։
«Ռեն ՏՎ» հեռուստակայանը պնդում Է, որ զոհերի թիվը հասել Է 5-ի, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա:
Պայթյունից հետո Մոսկվայի իշխանությունները չեղարկել են Հեծանիվների երկրորդ գիշերային փառատոնը, որը պետք Է տեղի ունենար այդ շրջանում:
Իշխանությունները դեռևս շրջանցում են վարկածների թեման
Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային կոմիտեն տեղի ունեցածը որակվել Է որպես ահաբեկչություն: Իրավապահներն այդ հոդվածով քրեական գործ են հարուցել: Քննիչները չեն բացառում, որ տուփը ռեստորան բերած և պաթյունից զոհված կինը գուցեև չի իմացել ռումբի մասին:
Զարմանալի Է, բայց, ինչպես BBC-ն Է նշում, իշխանությունները շրջանցում են վարկածների թեման:
Մինչդեռ, բազմաթիվ ոչ պաշտոնական լրատվամիջոցներ և տելեգրամ-ալիքներ հայտնում են, որ այդ երեկո Balzi Rossi ռեստորանում մտադիր Էր ծննդյան 55-ամյակը նշել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Չայկան:
Դրա անուղղակի վկայություններից Է ռեստորանի բեմի վերևում փակցված գրությունը՝ «Ալեքսանդր-55»:
Քաղաքապերտը պնդում Է, որ մեղավորներին կպատժեն
Ողբերգության մասին օգոստոսի 2-ին սոցցանցում գրառում Է տեղադրել քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը. «Մոսկվայում տեղի Է ունեցել մարդկանց կյանքեր խլած ահաբեկչական դաժան գործողություն: Մեղավորներին անպայման կբացահայտեն և կպատժեն»:
Մոսկվայի քաղաքապետը ցավակցություն Է հայտնել զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Ռուսական իշխանամետ լրատվամիջոցներում և սոցցանցերում ընկճվածություն Է և զայրույթ, մարդիկ հարց են տալիս. «Ինչպե՞ս կարող են ուկրաինացիները հանդգնել ու ռեստորան պայթեցնել հենց երկրի սրտում»: Հնչում են այդ գործողությանը դաժան պատասխան տալու կոչեր:
Թիրախը, ենթադրաբար, գեներալ Չայկան Էր
Իսկ ուկրաինական սոցցանցերում և տելեգրամ-ալիքներում խանդավառություն Է:
Օգտատերերն ափսոսում են, որ Չայկան չի զոհվել, ոմանք պնդում են, թե զոհերի կամ առնվազն ծանր վիրավորների թվում են գեներալի դուստրը՝ 25-ամյա Մարիա Չայկոն և նրա 27-ամյա ամուսինը՝ Դանիիլ Պերեդրիյը: Բայց այդ տվյալներնը հաստատող պաշտոնական տեղեկություններ չկան:
Օգտատերերը գրոհն անվանում են հատուցում Ուկրաինայի տարածքում Չայկայի իրականացրած արյունալի ռազմական գրոհների համար: Գեներալ Ալեքսանդր Չայկայի անվան հետ են կապում, մասնավորապես, Բուչայում ուկրաինացիների զանգվածային սպանդը:
Ըստ Կիևի պնդումների, 2022 թվականի մարտին ռուսներն ավելի քան հազար խաղաղ բնակիչների են սպանել Բուչայում: