
Վլադիմիր Զելենսկին Ռուստեմ Ումերովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղարի պաշտոնից և նշանակել Արտաքին հետախուզության ծառայության պետ։ ԱԱՊԽ-ում Ումերովի տեղը կզբաղեցնի ՆԳՆ նախկին ղեկավար Իգոր Կլիմենկոն։
Այսօր դիվանագետների հետ հանդիպմանը Զելենսկին պարզաբանել է, որ Ումերովն այժմ «ավելի շատ հնարավորություններ կունենա զբաղվելու թե՛ դիվանագիտության, թե՛ պաշտպանության հարցերով»:
«Նա կշարունակի բանակցել ԱՄՆ-ի ու մյուս գործընկերների հետ և կվարի պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները»,-ասել է Զելենսկին:
Ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում, որ Ումերովը կարող է դառնալ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան, սակայն այդ պաշտոնում նշանակվել է Օլգա Ստեֆանիշինան։