2026 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական հիմնական փոփոխությունները

2026 թ․ հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր օրենսդրական և վարչարարական փոփոխություններ։ Դրանք վերաբերում են պարտադիր զինվորական ծառայությանը, աշխատանքային հարաբերություններին, ճանապարհային երթևեկությանը, հասարակական տրանսպորտին և կատարողական վարույթին։ Նոր կարգավորումները նպատակ ունեն բարձրացնելու կառավարման արդյունավետությունը, ապահովելու թափանցիկություն, պարզեցնելու բազմաթիվ գործընթացներ և ներդնելու ժամանակակից, թվային լուծումներ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը հունվարի … Read more

Ինչ է արվում թափոնի հետ, ինչպես և ինչու․ մոլորակի վրա աղբի համար այլևս տեղ չկա

Մեր մոլորակի վրա աղբի համար տեղ գտնելն այլևս հեշտ բան չէ։ Աշխարհը փորձում է անել հնարավորը՝ թափոնների քանակը կրճատելու, կառավարելի ու վերահսկելի դարձնելու համար։ Հայաստանում ևս այս ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, հիմնականում՝ Եվրոպական միության և անդամ երկրների ֆինանսավորմամբ։ Ինչ է արվում աղբի հետ, ինչպես և ինչու հարցերի պատասխանը` ռեպորտաժում։

ԱՄՆ նախագահն ուկրաինական խնդրի հանգուցալուծման եզրեր է տեսնում, Կիևն անվտանգության երաշխիքներն է շեշտում

ԵՄ առաջնորդները հունվարի 5-ին հանդիպելու են Փարիզում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ քննարկելու են Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու հնարավորությունները։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ որպես անվտանգության երաշխիք դիտարկում է ֆրանսիական ու բրիտանական զորքերի տեղակայումը երկրում։ ԱՄՆ նախագահ Թրամփն էլ լրագրողներին հայտնել է, որ լավատես է՝ մոտ ապագայում ուկրաինական խնդրի կարգավորման հարցում։ … Read more

Անկանխիկ առևտրի դեպքում նպաստն ու թոշակը կարող են ավելանալ մինչև 22 տոկոսով․ 2026–ի փոփոխություններն ու ժողովրդագրության միտումները

2026–ին Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնելու։ Դրանց մի մասն ուղղված է ժողովրդագրության բարելավմանը, մյուսները՝ խթանում են անկանխիկ առևտուրը։ Ժողովրդագրական խնդիրները մտագոհիչ են։ Եթե 2018 թվականից սկսած Հայաստանում ծնունդների թիվը կայուն էր՝ տարեկան մոտ 36 հազար երեխա էր ծնվում, ապա 2024–ին ծնվել է 34 հազար երեխա։ Այլ մտահոգիչ թվեր էլ կան․ … Read more

Կոպենհագենը զգուշացնում է Վաշինգտոնին․ Գրենլանդիան «չի վաճառվում»

Դանիայի վարչապետը կոչ է արել Դոնալդ Թրամփին «դադարեցնել Գրենլանդիան զավթելու սպառնալիքները»` շեշտելով, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիայի թագավորության որևէ հատված, գրում է BBC-ին։ Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Գրենլանդիան ընդգրկված է ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգում, իսկ Դանիան արդեն ունի պաշտպանական համաձայնագիր ԱՄՆ-ի հետ և ավելացրել է ներդրումները Արկտիկայի անվտանգության ոլորտում։ «Ես կոչ կանեի Միացյալ Նահանգներին … Read more

Թրամփը Վենեսուելայում իրականացված գործողությունից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն նաև Գրենլանդիայի կարիքն ունի

Վենեսուելայում իրականացված ռազմական գործողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին պետք է նաև Գրենլանդիան։«Մեզ անպայման Գրենլանդիան է պետք», — ասել է նա The Atlantic ամսագրին տված հարցազրույցում՝ հավելելով, որ տարածքը «շրջապատված է ռուսական և չինական նավերով»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Նա … Read more

Shock and awe՝ ցնցում և դող Հարավային Ամերիկայում — Հայաստանի Հանրային Ռադիո

Մադուրոյին և նրա կնոջը Կարակասից փոխադրել են Նյու Յորք 2003 թվականի մարտի 21-ին ամերիկյան ուժերը սարսափելի ռմբահարման և հրթիռակոցման են ենթարկել Բաղդադը, և այդ արտաքնապես որքան տպավորիչ նույնքան Էլ դաժան օպերացիան անվանել են Shock and awe՝ Ցնցում և դող: 23 տարի անց՝ 2026 թվականի հունվարի 3-ին ամերիկացիները կայծակնային գրոհով գերեվարել և Նյու Յորք են փոխադրել … Read more

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջատար դեր կստանձնի Վենեսուելայի կառավարման գործում․ Bloomberg

ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Մարկո Ռուբիոն Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո առաջատար դեր կստանձնի Վենեսուելայի կառավարման գործում, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի: ԱՄՆ պետքարտուղարը կուբայական ծագումով ամերիկացի է, ծնվել է Մայամիում կուբացի ներգաղթյալների ընտանիքում: Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը մեծ ուշադրություն է դարձնում Վենեսուելայի նավթարդյունաբերությանը, և որ ամերիկյան նավթային … Read more

Փրկարարներն անցած օրերին արգելափակումից դուրս են բերել 145 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ հունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային … Read more

Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել պահպանել Վենեսուելայի ինքնիշխանությունը

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ մտահոգությամբ է հետևում Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և կոչ է արել պահպանել այդ երկրի ինքնիշխանությունը։ «Թող երաշխավորված լինի երկրի ինքնիշխանությունը, և, հարգելով մարդու և քաղաքացիական իրավունքները, ապահովված լինի սահմանադրությամբ ամրագրված օրենքի գերակայությունը», — ասել է պապը իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։ Նա կոչ է արել համատեղ աշխատել կայուն, … Read more