Shock and awe՝ ցնցում և դող Հարավային Ամերիկայում — Հայաստանի Հանրային Ռադիո

Մադուրոյին և նրա կնոջը Կարակասից փոխադրել են Նյու Յորք

2003 թվականի մարտի 21-ին ամերիկյան ուժերը սարսափելի ռմբահարման և հրթիռակոցման են ենթարկել Բաղդադը, և այդ արտաքնապես որքան տպավորիչ նույնքան Էլ դաժան օպերացիան անվանել են Shock and awe՝ Ցնցում և դող:

23 տարի անց՝ 2026 թվականի հունվարի 3-ին ամերիկացիները կայծակնային գրոհով գերեվարել և Նյու Յորք են փոխադրել ընդգծված հակաամերիկյան դիրքորոշմամբ հայտնի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա տիկնոջը՝ Սիլիային: Այս օպերացիան Էլ արդեն անվանել են Shock and awe, թեպետ այն ավելի համեստ ծավալ Է ունեցել:

Լիդերը, որը հաստատել ու առաջնորդել Է հարձակումը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Է: Նա իրեն հատուկ հպարտանալու և հիացական գնահատականներ շռայլելու ոճով Է խոսել ամերիկյան հատուկ ստորաբաժանումների «Դելտա» խմբավորման կատարած գործողության մասին:

«Հարձակում գերզինված ամրոցի վրա, Կարակասի սրտում»

«Անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան ԱՄՆ զինված ուժերն իմ հրամանով իրականացրել են աննախադեպ գործողություն Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, գերհզոր ամերիկյան ուժերը՝ ցամաքային, օդային և ծովային, նախաձեռնել են տպավորիչ հարձակում, այնպիսին, ինչպիսին մարդիկ չեն տեսել Երկրորդ աշխարհամարտից ի վեր, դա  գերզինված ամրոցի վրա, Կարակասի սրտում իրագործված գրոհ Էր,  որի նպատակն Է պատասխանատվության ենթարկել դիկտատոր  Նիկոլաս Մադուրոյին»,- ասել Է Թրամփը:

Սա հիրավի կարելի Է անվանել «ցնցում և դող», բայց ոչ թե  գործողության տպավորիչ լինելու, այկլ դրա քաղաքական հետևանքների առումով:

Եթե ոչ դողում են, ապա առնվանզ ցնցվել են Վենեսուելայի ավանդական դաշնակիցները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը, Իրանը, Հյուսիսային Կորեան: Մեկ հուժկու գրոհով և առանց կորստի՝ ամերիկացիները հանդգնել են ներխուժել ու գերեվարել երկրի թիվ մեկ դեմքին ու փոխադրել նրան Նյու Յորք, որտեղ դատարանի առաջ կկանգնեցնեն, դա իսկապես ապշեցուցիչ Էր:

Փոխնախագահ Ռոդրիգեսը պահանջում Է ազատել Մադուրոյին

Իշխանությունը Վենեսուելայում ստանձնել Է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը պահանջել Է անհապաղ ազատել երկրի լեգիտիմ ղեկավարին:

«Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, Վենեսուելայի միակ նախագահը՝ Նիկոլաս Մադուրոն Է։ Վենեսուելայի պետության բարձրագույն ղեկավարությունը, ռազմական բարձրագույն հրամանատարությունը։, բոլոր կառույցները միասնական են»,- ասել Է տիկին Ռոդրիգեսը:

Նրա խոսքով, երկիրը պատրաստ Է պաշտպանվել: Չնշելով Ամերիկայի անունը, փոխնախագահը հայտնել Է, որ կառավարությունը ցանկանում Է այլ երկրների հետ հարգալից հարաբերություններ ունենալ՝ միջազգային իրավակարգի և Վենեսուելայի Բոլիվարյան հանրապետության օրենքների շրջանակներում:

«Սա միակ տեսակի հարաբերությունն է, որը մենք կընդունենք այն բանից հետո, երբ մեր սիրելի ազգը և մեր ազատագրող հոր՝ Սիմոն Բոլիվարի ծննդավայր մայրաքաղաքը հարձակման և ռազմական ագրեսիայի են ենթարկվել»,- ասել Է փոխնախագահը:

Թրամփի քաղաքական կուրսի կտրուկ շրջադարձ

Մադուրոն նյույորքյան բանտում Է, նրան ամերիկացիները մեղադրում են թմրանյութերի և զենքի մաքսանենգության և միջազգային ահաբեկչությանը սատարելու հոդվածներով:

Ինչ կլինի հետո: Թրամփն ասել Է, որ Վենեսուելան «միառժամանակ կղեկավարեն ամերիկացիները և նրանց համախոհները Վենեսուելայից»:

Նպատակն Է ոչնչացնել նարկոթրաֆիքի և ահաբեկչության ենթակառուցվածքը, երկրի հսկայական նավթային պաշարներից ստացվող եկամուտներով Էլ զարգացնել Վենեսուելան, կամ, ինչպես Թրամփն Է, սիրում ասել՝ «նորից մեծ դարձնել Վենեսուելան»:

Քաղաքական նպատակն Էլ, ըստ Թրամփի, պարզ Է. «Մենք ուզում ենք շրջապատված լինել այնպիսի երկրներով, որոնք ապաստան չեն տալիս մեր բոլոր թշնամիներին՝ ամբողջ աշխարհից։ Նավթային ընկերությունները մտնելու են Վենեսուելա։ Մենք հետ ենք վերցնելու այն նավթը, որը, անկեղծ ասած, պետք է վաղուց հետ վերցնեինք»։

Ամերիկյան ուժերը, Թրամփի փոխանցմամբ, ամիսներ շարունակ պատրատսվել են այդ գործողությանը, հատուկջոկատայինները մարզվել են, ինչի համար կառուցվել Է Մադուրոյի նստավայրին նման մի շինություն:

Թրամփը վտանգի Է ենթարկել իր նախագահությունը

Ամեն բան կատարվել Է շատ արագ, մինչդեռ, Վենեսուելայի խնդրի լուծումը դժվար թե արագ լինի:

Ինչպես BBC-ին Է նշում, հասկանալի չԷ, թե ինչ է նշանակում «կառավարել Վենեսուելան»: Այս խոստումը կտրուկ շրջադարձ է, քանի որ նախկինում Թրամփը քննադատել է ԱՄՆ-ի քայլերը տարբեր երկրներում ռեժիմներ փոփելու ուղղությամբ։

Հիմա նա վտանգի է ենթարկում իր նախագահությունը՝ հավաստիացնելով, թե կվերականգնի տնտեսական անկման մեջ գտնվող հարավամերիկյան մի երկիր, որը տասնամյակներ շարունակ եղել Է բռնապետերի հսկողության ներքո:

Ձախողումը Վենեսուելայում կդառնա Դոնալդ Թրամփի ամբողջ նախագահության հայեցակարգի ձախողում:

Leave a Comment