Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել պահպանել Վենեսուելայի ինքնիշխանությունը

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ մտահոգությամբ է հետևում Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և կոչ է արել պահպանել այդ երկրի ինքնիշխանությունը։

«Թող երաշխավորված լինի երկրի ինքնիշխանությունը, և, հարգելով մարդու և քաղաքացիական իրավունքները, ապահովված լինի սահմանադրությամբ ամրագրված օրենքի գերակայությունը», — ասել է պապը իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։ Նա կոչ է արել համատեղ աշխատել կայուն, ներդաշնակ, խաղաղ ապագա կառուցելու համար։

Հունվարի 3-ին Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Կարակասում հարձակվել է քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգներն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելային։ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը առևանգվել և դուրս են բերվել երկրից։

Leave a Comment