Թրամփը Վենեսուելայում իրականացված գործողությունից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն նաև Գրենլանդիայի կարիքն ունի

Վենեսուելայում իրականացված ռազմական գործողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին պետք է նաև Գրենլանդիան։
«Մեզ անպայման Գրենլանդիան է պետք», — ասել է նա The Atlantic ամսագրին տված հարցազրույցում՝ հավելելով, որ տարածքը «շրջապատված է ռուսական և չինական նավերով»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Նա ընդգծել է դրա ռազմավարական կարևորությունն ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից։ Գրենլանդիայի նախկին վարչապետ Մուտե Էգեդեն պատասխանել է, որ կղզին վաճառքի ենթակա չէ և երբեք էլ չի վաճառվի։ Թրամփը, սակայն, հրաժարվել է պարտավորվել չկիրառել ռազմական ուժ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Գրենլանդիան դանիական գաղութ էր մինչև 1953 թվականը։ Այն մնում է թագավորության մաս, բայց 2009 թվականին ձեռք է բերել ինքնավարություն՝ ինքնակառավարման ու ինքնուրույն և անկախ ընտրություն կատարելու իրավունքով։

Leave a Comment