Ռուսաստանը հայտնել է Խերսոնի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով 24 խաղաղ բնակչի մահվան մասին

Նոր տարվա գիշերը Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խերսոնի մարզին։ Խորլի քաղաքում ԱԹՍ-ները գրոհել են Սև ծովի ափին գտնվող սրճարանը և հյուրանոցը։ Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ (մահացածների թիվը, ենթադրաբար, կաճի, փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են), ևս 50-ը վիրավորվել է։ Հունվարի 2-ը և 3-ը Խերսոնի մարզում հայտարարվել են սգո օրեր։ … Read more

Անհավանականի և իրականի սահմանին․ 2025-ի քաղաքական անցուդարձը

2025 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ էր տարբեր պատճառներով։ Տարվա ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնցից շատերը նախորդ տարի անիրական կամ անպատկերացնելի էին թվում։ Տարեվերջյան թողարկմանը «Ռադիոլուր»-ը փորձել է ի մի բերել 2025-ի գլխավոր քաղաքական զարգացումները։ Դրանց ժամանակին անդրադարձել ենք մանրամասն ու հանգամանորեն։ 2025-ի ընտրանիում, սակայն, զարգացումները  դիտարկել ենք փոքր–ինչ հումորային հայացքով, որի կարիքը քաղաքական դաշտում միշտ … Read more

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Արագածի տարածաշրջանում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, … Read more

Օգոստոսի 8-ից առաջ և հետո․ շրջադարձային համաձայնություն նոր հնարավորություններո՞վ, թե՞ մարտահրավերներով

2025-ն ամփոփելիս վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները պայմանական բաժանում են անում՝ օգոստոսի 8-ից առաջ ու հետո։  Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնություններն ու ստորագրված փաստաթուղթը պատմական ու շրջադարձային են որակում բոլոր կողմերը։ Այն տարածաշրջանում նոր դարաշրջան բացելու հնարավորություն են համարում ոչ միայն  Հայաստանն  ու Ադրբեջանը, այլև աշխարհի գլխավոր դերակատարները։  Եվ այսպես, օգոստոսի … Read more

Շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրում տեղի է ունեցել պայթյուն․ կան զոհեր

Պայթյուն է տեղի ունեցել Վալե կանտոնի Կրան-Մոնտանա շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում, որը գտնվում է Մատերհորնից 40 կիլոմետր հյուսիս։ Շվեյցարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի և առաջացած հրդեհի հետևանքով հնարավոր է, որ զոհվել է 40 մարդ։ Կանտոնի ոստիկանությունը հայտնել է, որ հունվարի 1-ին, մոտավորապես ժամը 1:30-ին, բարում, որտեղ գտնվել է ավելի քան 100 մարդ, տեղի է … Read more

Ամստերդամում Նոր տարվա գիշերը 150-ամյա եկեղեցի է հրդեհվել

Նոր տարվա գիշերը, ըստ NL Times-ի, Ամստերդամում 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ըստ թերթի՝ եկեղեցու աշտարակում հրդեհը բռնկվել է կեսգիշերից հետո։ Իշխանությունները արտակարգ իրավիճակի մասին նախազգուշացում են տվել։ Ավելի ուշ տագնապի մակարդակը բարձրացվել է, ինչը թույլ է տվել Ամստերդամից դուրս տեղակայված լրացուցիչ փրկարարական ուժերին ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներին։ Հաղորդվել է, որ հրդեհի սկսվելուց մեկ … Read more

Մամդանիի երդմնակալությունը. Նյու Յորք, Նոր տարի, նոր քաղաքապետ

Նյու Յորքի կենտրոնում գտնվող մետրոյի չգործող կայարաններից մեկում Նոր տարվա առաջին րոպեներին տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանիի երդման արարողությունը, տեղեկացնում է Reuters-ը։ Old City Hall կայարանը դադարել է ուղևորներին սպասարկել նախորդ դարի կեսերին և զբոսաշրջիկների համար իր դռները բացում է տարին միայն մի քանի անգամ։ Երդման արարողության ժամանակ նորընտիր քաղաքապետը խոստացել է հետևել … Read more

Ամբողջ գիշեր ավտոճանապարհներին կատարվել են ձմեռային սպասարկման աշխատանքներ

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են տարել ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ իրականացվել են ձնամաքրման, աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Գործի է դրվել մեծ թվով տեխնիկա՝ ձյուն մաքրող մեքենամեխանիզմներ (կոմբինացված ճանապարհային մեքենաներ, գրեյդեր և այլն)։ Կապալառու կազմակերպությունները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, ճանապարհների ձմեռային սպասարկման … Read more