Դանիայի վարչապետը կոչ է արել Դոնալդ Թրամփին «դադարեցնել Գրենլանդիան զավթելու սպառնալիքները»` շեշտելով, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիայի թագավորության որևէ հատված, գրում է BBC-ին։
Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Գրենլանդիան ընդգրկված է ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգում, իսկ Դանիան արդեն ունի պաշտպանական համաձայնագիր ԱՄՆ-ի հետ և ավելացրել է ներդրումները Արկտիկայի անվտանգության ոլորտում։
«Ես կոչ կանեի Միացյալ Նահանգներին դադարեցնել պատմականորեն մտերիմ դաշնակցի և մեկ այլ ժողովրդի դեմ սպառնալիքները, որոնք շատ հստակ ասել են, որ չեն վաճառվում»,-ասել է Դանիայի վարչապետը։
Դանիայի իշխանությունները շեշտում են, որ կղզու բնակչությունը ակնկալում է հարգանք երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։
Թրամփի շրջապատից արված վերջին հրապարակումները և նախագահի նոր հայտարարությունները կրկին ակտիվացրել են Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու թեման։
ԱՄՆ-ն շաբաթ օրը խոշոր ռազմական գործողություն իրականացրեց Վենեսուելայի դեմ՝ գերի վերցնելով նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։
Թրամփը ավելի ուշ հայտարարեց, որ ԱՄՆ-ն «կկառավարի» Վենեսուելան, և ամերիկյան նավթային ընկերությունները «կսկսեն գումար վաստակել երկրի համար»։