Ինչո՞ւ է կառավարությունն այս մասին բարձրաձայնում միայն հիմա, երբ Կապսի ջրամբարի ծրագրի ձախողումն արդեն ակնհայտ է։ Չէ՞ որ խնդիրները հայտնի էին ամիսներ առաջ. «Ժողովուրդ»

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Կապսի ջրամբարի ծրագրի համակարգող Դավիթ Զաքարյանը դեռ օգոստոսին հրապարակավ բացահայտորեն ընդունել է՝ շինարարության բնույթն այնպիսին է, որ փուլերի հերթականությունը խախտելու կամ կորցրած ժամանակը արագացնելով լրացնելու հնարավորություն պարզապես չկա։ Այսինքն՝ Կառավարությունը դեռ ամռանը գիտեր, որ չինական ընկերությունը լավ չի աշխատում: Ի՞նչն է իրականում պատճառը։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ չինական ընկերությունը դեռ … Read more

«Իմ խոստումն այսպես թե այնպես կկատարվի, մենք կունենանք Կապսի ջրամբարը»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք Կապսի ջրամբարը կունենաք, գյուղը կտեղափոխվի»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է դադարեցվել Կապսի ջրամբարի շինարարությունը եւ չի կատարվել նոր գյուղ հիմնելու իր խոստումը։ «Տվյալ դեպքում էլ մրցութային ընթացակարգերն իրականացվել էին միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով եւ նրանց կողմից։ Խոշոր կապիտալ ծրագրերն այդպիսին են, աշխարհի բոլոր երկրներում … Read more

Նոր գյուղ հիմնելու մասին Փաշինյանի՝ չիրականացված խոստումը և Կապսի ջրամբարի ճակատագիրը. Fip

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է՝ ինչպես, ինչ պայմաններում է մեկնարկել Կապսի ջրամբարի շինարարությունը և ի՞նչ ընկերություն էր կառուցապատողը։ Ջրամբարի շինարարության ու նոր գյուղ հիմնելու մասին խոստումները Կապսի ջրամբարի կառուցման մասին քննարկումները Փաշինյանի ղեկավարած կառավարությունում սկսել են դեռևս 2020 թվականին․ օգոստոսի 27-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում «զրոյից բնակավայր է ստեղծվում»։ Խոսքը Շիրակի … Read more

Խոստացված 17 ջրամբարներից միայն մեկի կառուցումը կավարտվի․ մնացածինը՝ ձգձգվում է. Fip.am

Fip.am. Կառավարության 2021-2026 թթ․ ռազմավարական ծրագրով նախատեսված է 17 ջրամբարների կառուցում՝ Հանրապետության տարբեր մարզերում։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ռազմավարական ծրագրով նախանշված ժամկետներն ու ջրամբարների կառուցման ծրագրերի իրական պատկերը։ Կապսի ջրամբար Կապսի ամբարտակի և օժանդակ կառույցների շինաշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին՝ 34 ամիս տևողությամբ։ Այս տարվա հոկտեմբերին՝ պայմանագրի մեկնարկից 28 ամիս անց, սակայն, Տարածքային … Read more