Նոր գյուղ հիմնելու մասին Փաշինյանի՝ չիրականացված խոստումը և Կապսի ջրամբարի ճակատագիրը. Fip

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է՝ ինչպես, ինչ պայմաններում է մեկնարկել Կապսի ջրամբարի շինարարությունը և ի՞նչ ընկերություն էր կառուցապատողը։

Ջրամբարի շինարարության ու նոր գյուղ հիմնելու մասին խոստումները

Կապսի ջրամբարի կառուցման մասին քննարկումները Փաշինյանի ղեկավարած կառավարությունում սկսել են դեռևս 2020 թվականին․ օգոստոսի 27-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում «զրոյից բնակավայր է ստեղծվում»։ Խոսքը Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման ու դրա հետևանքով Ջրաձոր գյուղի տեղափոխման ծրագրի մասին է։ «3-րդ հանրապետության պատմության մեջ սա թերևս առաջին դեպքն է լինելու, երբ որ մենք զրոյից բնակավայր ենք ստեղծելու, զրոյից գյուղ ենք կառուցելու»,- 2020-ի օգոստոսի 27-ին կառավարության նիստում հայտարարել էր վարչապետը։ 

Գրեթե նույն հայտարարությունն արել էր նաև 2022-ի հուլիսի 7-ի կառավարության նիստում։ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա», -նույն նիստում ասել էր Փաշինյանը։

Ջրամբարի ռազմավարական ծրագրի իրականացման պատասխանատու Տարածքային զարգացման հիմնադրամից 2022–ի հուլիսի 12-ին «Արմենպրեսին» ասել էին․ «․․․մենք կարծում ենք, որ 2026 թվականի գարնանն արդեն գյուղը պատրաստ կլինի։ Այս պահին գյուղում գրանցված է 74 ընտանիք, փաստացի ապրում է 39-ը: Բոլոր 74-ը կստանան տներ»։

Դրանից հետո, հուլիսի 20-ին կառավարության լրատվականը ազդարարեց․ «Վերջապես քաղաքակրթությունը Ջրաձոր կհասնի»։

Այժմ արդեն 2026 թվականն է ավարտվում, սակայն նոր գյուղը՝ նոր Ջրաձորը, չեն հիմնել, քանի որ Կապսի ջրամբարի շինարարությունը այդպես էլ չի ավարտվում։  

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Comment