Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայության ձեռքբերման պայմանագրի դրույթները

Այսօր Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2022-2031 թվականների կատարողական ցուցանիշների գնահատման նպատակով անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի մի շարք դրույթներ։ Այդ մասին հայտնում են Ջրային կոմիտեից: Քննարկումը վարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Հանդիպմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահի տեղակալները, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները, ինչպես նաև անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների իրականացման նպատակով … Read more

Ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին, ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանին և ծրագրի բնապահպանական բաղադրիչի ղեկավար Օլգա Վայգելին։ «EU4Sevan+» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը։ … Read more