Ուր են կորում ՀՀ մասին սկանդալային լուրերի կայքերը. Փաստերի ստուգման հարթակ

Fip.am-ը փորձել է պարզել՝ ի՞նչ են եղել հայաստանյան իրականության մասին կեղծիք տարածած կայքերը, արդյոք շարունակո՞ւմ են գործել։ courrierfrance24.fr՝ Ֆրանսիայի միջուկային թափոնները ՀՀ-ում պահելու կեղծ լուրի հեղինակը Նախորդ տարի ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» հոդվածը։ Դրան հավատացին անգամ հայաստանյան որոշակի … Read more

ԼՂ պաշտոնաթող նախագահներին վերագրվող 20 մլն դոլար կենսաթոշակի մասին պնդումը չի արտացոլում իրական թվերը. Փաստերի ստուգման հարթակ

Հունվար 26,2026 16:37 Fip. Ֆեյսբուքում շրջանառվող տեսանյութում ԼՂ պաշտոնաթող նախագահներին վերագրվող «20 մլն դոլար» կենսաթոշակի մասին պնդումը երբեք չի համապատասխանել Արցախի օրենսդրությանը և չի արտացոլում իրական թվերը։ ⚖️ Կենսաթոշակների չափը սահմանված է եղել օրենքով, բազային աշխատավարձից բխող գործակիցներով։ ❗️ Տեսանյութը տարածվում է առանց իրավական ու փաստական համատեքստի՝ ձևավորելով սխալ և մոլորեցնող պատկեր։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր … Read more

«Մեկ անձից գնումով ձեռք չի բերել». շրջակա միջավայրի նախարարությունը հերքման պահանջ է ներկայացրել

Հերքման պահանջ Փաստերի ստուգման հարթակին (FIP) Ի պատասխան 2026 թվականի «Չստացվեց մրցույթով, ստացվեց մեկ անձով, ինչպես COP-17-ի բրենդավորումը հասավ նույն սեփականատիրոջը» վերտառությամբ հրապարակման, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ COP17 համաժողովի տարբերանշանը ՀՀ կառավարությունը կամ շրջակա միջավայրի նախարարությունը մեկ անձից գնումով ձեռք չի բերել։ COP17 համաժողովի կազմակերպման շրջանակում բրենդավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով 2025 թվականի հունիսի 11-ին … Read more

Սուրեն Պապիկյանի հայտարարությունը, թե 2025 թ․-ին կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով զինծառայողների սպանության դեպքեր չեն գրանցվել, մոլորեցնող է․ «Փաստերի ստուգման հարթակ»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով որևէ զինծառայող չի սպանվել։ «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ նախարարի այս պնդումը մոլորեցնող է, քանի որ միջանձնային հարաբերությունների խախտման հետևանքով ՀՀ զինված ուժերում, այնուամենայնիվ, զինծառայողների մահ գրանցվել է։ Ասուլիսում, պաշտպանության … Read more

Խոստացված 17 ջրամբարներից միայն մեկի կառուցումը կավարտվի․ մնացածինը՝ ձգձգվում է. Fip.am

Fip.am. Կառավարության 2021-2026 թթ․ ռազմավարական ծրագրով նախատեսված է 17 ջրամբարների կառուցում՝ Հանրապետության տարբեր մարզերում։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ռազմավարական ծրագրով նախանշված ժամկետներն ու ջրամբարների կառուցման ծրագրերի իրական պատկերը։ Կապսի ջրամբար Կապսի ամբարտակի և օժանդակ կառույցների շինաշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին՝ 34 ամիս տևողությամբ։ Այս տարվա հոկտեմբերին՝ պայմանագրի մեկնարկից 28 ամիս անց, սակայն, Տարածքային … Read more