Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ

23 Հունվարի, 2026

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ամբողջ Երևանը սառած է, փողոցները՝ հայելու պես, մեքենաները՝ քայլքի արագությամբ։
Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալի հասած խցանում է։

Խնդրում եմ՝
— պահպանեք անվտանգ արագություն
— պահեք հեռավորություն
— առանց ձմեռային անվադողերի դուրս մի եկեք
— հնարավորության դեպքում՝ չօգտագործեք մեքենա
Զգուշություն բոլոր վարորդներին, ճանապարհը չի ներում սխալներ»։

Leave a Comment