Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարսակի Համար (Վարդանանց Տօնին Առիթով)

Վարդանանց խորհուրդի որոշ ծալքերը թափանցելու փորձը մտաբերել կու տայ գիտակցական ընտրութեան աստիճանաչափ մը, որ անպայման ազգային արժանապատուութեան եւ ինքնութեան պարտադրուած փոփոխութիւնը մերժելու սկզբունքային դիրքորոշումին հետ կ՛աղերսուի: Այդ խորհուրդը կը խօսի անհպելի արժէքներու մասին, որ օրուան եկեղեցական-ռազմական ղեկավարութիւնը որոշեց պաշտպանել ամէն գնով:  Անարդարութեան մերժում, ճշմարտութեան բարձրաձայնում եւ այդ կեցուածքներու հիման վրայ կայացած գաղափարի յաղթանակ: Ազատ ապրելու, պարտադրուած … Read more

Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանացումը` Աշխարհաքաղաքական Մրցակցութեան Շրջածիրին Մէջ

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երեւանի հետ ստորագրուած հիւլէական ուժանիւթի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտին մէջ երկու կառավարութիւններուն միջեւ համագործակցութեան համաձայնագիրին վրայ: Ըստ պաշտօնական Երեւանի, այս համաձայնութիւնը  կը նպաստէ Հայաստանի ուժանիւթի աղբիւրներու բազմազանացումին եւ անվտանգ ու նորարարական արհեստագիտութեան ներգրաւման: Ուժանիւթի աղբիւրներու բազմազանացումը քաղաքական տրամաբանութեամբ շատ պարզ է, որ ինչի կ՛ակնարկուի: Ուժանիւթի բնագաւառին մէջ … Read more

Խմբագրական. Ցեղասպանական Եւ «Խաղաղասիրական» Միեւնոյն Վարքագիծը Եւ Դատավճիռներուն Պահը

Պաքուի դատավճիռներէն այլ բան ակնկալելը քաղաքական պարզամտութեամբ թարգմանելի կ՛ըլլար: Կեղծ դատավարութեան մը բեմականացումը, որուն  նպատակը նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետութիւնը յարձակողապաշտ, Արցախի ղեկավարութիւնը անջատողականներ, Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան դէմ գործողութիւններ կատարածներ, ցեղային զտում գործադրածներ եւ նման յերիւրածոյ մեղադրանքներ դատավճիռի վերածելն էր: Քարոզչաքաղաքական այս կեղծ դատավարութեան վճիռներուն պահու ընտրութիւնը ուշագրաւ էր: Արաբական Միացեալ Էմիրութիւններու մէջ Հայաստանի վարչապետին … Read more

Բանակը թուլացնում են ներսից – Ազգ

Միայն բանակ չտեսած, զինծառայությունից խուսափած անձը կարող էր անել այն, ինչը արեց Նիկոլ Փաշինյանը՝ մեր զինյալ ուժերի կազմից հեռացնելով, ուղղակի ոչնչացնելով երեք տասնամյակ գոյություն ունեցող, ես կասեի՝ զինվորական ինստիտուցիոնալ մի կառույց՝ երեցների, գնդերեցների ջոկատը կամ վաշտը: Եվ միայն այն անձը, որի զինծառայությունը հատկանշվել է իր գնդի հրամանատարին դանակահարելու փաստով, կարող էր ընդառաջ գնալ 44-օրյա պատերազմը … Read more

Ակնարկ. Օմանէն Պէյրութ Եւ Կազա – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

Թեհրան-Ուաշինկթըն բանակցութիւններու վայրի յանկարծակի փոփոխութիւնը որոշ դիտարկումներու կ՛առաջնորդէ: Անգարան բաւական խանդավառ ինքնաառաջադրուած էր ստանձնելու միջնորդական առաքելութիւն: Այս ճիգը արդիւնաւորուած կը թուէր, երբ մանաւանդ Պոլիսը կ՛ընտրուէր բանակցութիւններու վայր: Թուրքիոյ արտաքին գործոց նախարարը նոյնիսկ բանակցային ձեւաչափ կ՛առաջարկէր եւ կ՛առաջարկէր կեդրոնանալ միայն հիւլէական թղթածրարին վրայ: Ածանցեալ խնդիրները, որոնք սկզբունքով օրակարգային կէտեր էին բանակցութիւններուն, կը վերաբերէին հեռահար հրթիռներու ռազմարդիւնաբերութեան … Read more

Ովքեր են պարում Փաշինյանի թմբուկի տակ

«Ի՞նչ է ձեզ արել Փաշինյանը, որ այդքան էմոցիոնալ քննադատությամբ եք հանդես գալիս», – երբեմն հարցնում են ինձ ընթերցողները: Պատասխանում եմ՝ անձամբ ինձ ՀՀ վարչապետը ոչ մի վատ բան չի արել: Իսկ Արցախի կորուստը, որը տեղի է ունեցել նրա մեղքով, եւ եկեղեցու դեմ հարձակումը, որն իրականացվում է նրա նախաձեռնությամբ, ես, այո, շատ ծանր եմ տանում: Կարծում … Read more

Ինչի՞ համար են կռվում բանակները

Երբ ես առաջին անգամ գնացի Արցախ (Շահումյանի շրջան), 1991 թվականի ամառն էր: Կռվող տղաների կողքին Տեր Գրիգորն էր՝ Արմենը, որին ճանաչում էի Աջափնյակից: Չեք պատկերացնում, թե որքան կարեւոր էր քահանայի ներկայությունը մեր զինվորների համար: Եվ ինչո՞ւ միայն նրանց: Հենց այն ժամանակ՝ 31 տարեկանում, ես մկրտվեցի եւ սկսեցի հասկանալ, որ գոնե մեզ՝ հայերիս համար, հավատն ու … Read more

Ակնարկ. Ուրուագիծեր Դէպի Նոր Շրջափուլ

Միացեալ Նահանգներ-Իրան լարուածութեան համապատկերին վրայ փոխսպառնալիքներն ու հռետորաբանութիւնը կը խօսին պատերազմի նախաշեմին գտնուելու մասին: Ամերիկեան ռազմանաւեր կը մօտենային Իրանի մերձակայ ջուրեր, մինչ Թեհրանի ներկայացուցիչները կը խոստանային ամբողջ տարածաշրջանը բռնկեցնել, եթէ Ուաշինկթըն սկսէր հարուածել Իրանը: Յայտարարողական մակարդակի այս ընդհանուր մթնոլորտին մէջ սակայն, մերթ ընդ մերթ բանակցութիւններու վերսկսման ակնարկներ կ՛ըլլային երկու կողմէն: Իրանի պարագային կար երկու ուղղութիւն: … Read more

Հավերժ սկզբունքներ եւ ժամանակավոր ստորություններ

Պատկերացրեք այսպիսի վիճակ: Ես գնում եմ Հ1 եւ այնտեղ բամբասում եմ կամ ցուցմունք եմ տալիս (Փաշինյանի ռեժիմի դեպքում դա նույնն է) մեկ այլ խմբագրի դեմ, որին, ենթադրենք, չեմ սիրում, բայց որը գտնվում է անազատության մեջ՝ ակնհայտորեն անհեթեթ մեղադրանքով, եւ որը որեւէ ձեւով հնարավորություն չունի ինձ պատասխանելու: Ինչպե՞ս կբնութագրեիք իմ վարքը: Կան հարցեր, որոնք դուրս են … Read more

«Ազատության բարեկամներիս» տեսեք

Փաշինյանի իշխանությունը անազատության մեջ է պահում մի քանի տասնյակ քաղբանտարկյալների, ուղիղ հարձակումներ գործում ազատ խոսքի վրա, բռնությամբ խոչընդոտում է եկեղեցական ծեսերի իրականացմանը, իրեն է վերապահում որոշելու, թե ով պետք է լինի կաթողիկոս, եպիսկոպոս կամ քահանա: Եվ այդ իշխանության ներկայացուցիչը՝ ԱԳ նախարարը գնում է, ԵԽԽՎ-ում բողոքում է «ազատության թշնամիներից»՝ թափանցիկ ակնարկով, որ ամբողջ ընդդիմությունը ռուսամետ է,