«Ասում են՝ այս մեկը մեզանից ուժեղ է, այն մեկը ուժեղ է, չհասկացա, որեւէ մեկը կարող է ասել, որ մենք ուժեղ չպետք է լինե՞նք»․ Արման Թաթոյան

«Մենք ներկայացրել ենք քայլեր, որոնք տանում են դեպի ապահով խաղաղություն»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, մեզ պաշտպանելու կարողություն։ «Եթե մենք չունենանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն, եւ մեր խաղաղությունը կախված եղավ ուրիշի կամքից, ուրիշի թելադրած պայմաններից, դա խաղաղություն չէ, դա … Read more

Իշխանափոխությունը ոչ միայն չի բերելու պատերազմի, այլ կանխելու է այդ պատերազմը․ Իշխան Սաղաթելյան 

26 Հունվարի, 2026 Եթե այս իշխանությունը կարողացավ խաբել, վերընտրվել, Հայաստանից նոր տարածքներ է հանձնելու ու շատ կոնկրետ այսպես կոչված այդ անկլավները, շարունակելու են կատարել Ադրբեջանի մնացած բոլոր պահանջները՝ փորձելու են սահմանադրություն փոխեն, Արցախի հարցը վերջնականապես փորձելու են փակել, ներազգային պառակտվածությունը հասցնելու են գագաթնակետին: Այս մասին Աբովյան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության … Read more

Իհարկե նրան մեդալներ կտան, կպարգևատրեն, որովհետև ինչ ուզում են՝ մարդն անում է․ Ռուստամյանը՝ Փաշինյանի մասին 

20 Հունվարի, 2026 Աշխարհում այլևս որևէ օրենք կարգ չի գործում, գործում է ուժի իրավունքը և ով ինչ կարողանում անում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Իրական, կայուն խաղաղությունը նախ նշանակում է, որ այն պետք է ձեռք բերվի նկատի ունենալով կողմերի օրինական պահանջները և դրանց բավարարման ուղղությամբ պետք … Read more

Սահմանագծման, սահմանազատման անվան տակ Հայաստանից հանձնելու են նոր տարածքներ․ Իշխան Սաղաթելյան 

20 Հունվարի, 2026 Եթե այսքանից հետո այսօրվա իշխանությունը կարողանա մեկ անգամ ևս մեր ժողովրդին խաբի և վերարտադրվի, ի՞նչ հետևանքներ է ունենալու, այսինքն այս իշխանության վերարտադրության հետևանքները ի՞նչպիսին են լինելու։ Այս հարցադրումը Մարտունի խոշորացված համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ արել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Սա կնշանակի, որ այն պարտությունը, որ ունեցել ենք, այն կորուստները … Read more

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․ «Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ։ Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ կոչելով՝ Ալիևը շատ հեռուն գնացող ծրագրեր է գծում։ Այսպես, միայն անցած տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը չունի որևէ պատմական, քաղաքական կամ աշխարհագրական հենք։ Դա հստակ զավթողական ծրագիր է, որը ամենօրյա մակարդակով ներկայացվում է ադրբեջանական հանրությանը։ Ամփոփ ներկայացնեմ, թե ինչի մասին են եղել հրապարակումները։ Բառացի մեջբերում եմ իրենց գրած նյութերից որոշ հատվածներ։ Բոլոր հրապարակումները պետական գործակալությանն են պատկանում։ Օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածքներում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, հարյուրավոր ադրբեջանա-թուրքական ճարտարապետական հուշարձաններ անողոք կերպով ոչնչացվել են, կամ դրանց ինքնությունը փոխվել և պահվել «գերության մեջ»։ … Read more

Թրամփը հայտարարել է Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին

16 Հունվարի, 2026 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին։ «Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել Խաղաղության խորհրդի ստեղծման մասին։ Անդամները շուտով կհայտարարվեն, բայց վստահորեն կարող եմ ասել, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ հավաքվել է որևէ տեղ, որևէ ժամանակ»,- գրել է Թրամփը՝ TruthSocial սոցիալական ցանցում։ Ավելի … Read more

«Ի դեպ»․ Գերիներով «խաղաղություն» և նախընտրական քարոզարշավ

15 Հունվարի, 2026 Ի դեպ, երեկ Հայաստան վերադարձան 2020 թվականին գերեվարված երեք և 2023-ին գերեվարված մեկ քաղաքացի։ Միևնույն ժամանակ, Սիրիային են փոխանցվել Հայաստանում ազատազրկման դատապարտված վարձկաններ, որոնք 2020-ին մասնակցել են 44-օրյա պատերազմին և, ըստ հրապարակված տվյալների, յուրաքանչյուր հայի կտրած գլխի համար ստացել են 100 դոլար։ Իշխանությունները սա ներկայացնում են որպես դիվանագիտական ձեռքբերում և «քայլ առ … Read more

Ասում են՝ բենզինի գումարները ուղարկում ենք Ադրբեջան, որ նրանք Հայաստանի վրա հարձակվեն․ Փաշինյան

15 Հունվարի, 2026 Մենք պետք է արձանագրենք, որ մենք որպես պետություն և որպես հանրություն մենք չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ, խաղաղության պայմաններում։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Մենք նոր-նոր, քայլ-քայլ սովորում ենք, և այդ պրոցեսը չափազանց կարևոր է, և մենք էլ նույնիսկ մեր լեզվամտածողության կամ մեր արտահայտչաձևերում հաճախ չենք … Read more

Պատերազմը նոր է սկսվում, չկա խաղաղություն․ Վայոց Ձորի բնակիչ 

14 Հունվարի, 2026 «Հավատո՞ւմ եք խաղաղությանը և արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, ով բերելու է խաղաղություն»,- այս հարցն է տրվել Վայոց Ձորի բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։    

«Ի դեպ»․ Միջազգային իրավունքը տեղը զիջեց ուժի իրավունքին

Ի դեպ, Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհում բոլորը պետք է մոռանան միջազգային իրավունքի մասին, կա միայն ուժ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահն ասում է՝ Հայաստանը և Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է՝ ապրում են խաղաղության պայմաններում, հետո ավելացնում՝ սովորում ենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում։ Հետաքրքիր է, թե ինչպես … Read more