Սահմանագծման, սահմանազատման անվան տակ Հայաստանից հանձնելու են նոր տարածքներ․ Իշխան Սաղաթելյան 

20 Հունվարի, 2026

Եթե այսքանից հետո այսօրվա իշխանությունը կարողանա մեկ անգամ ևս մեր ժողովրդին խաբի և վերարտադրվի, ի՞նչ հետևանքներ է ունենալու, այսինքն այս իշխանության վերարտադրության հետևանքները ի՞նչպիսին են լինելու։ Այս հարցադրումը Մարտունի խոշորացված համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ արել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Սա կնշանակի, որ այն պարտությունը, որ ունեցել ենք, այն կորուստները ամբողջությամբ կլեգիտիմացվի, եթե այս պարտություն, պատերազմ բերած իշխանությունը նորից կարողանա վերարտադրվի, և երկրորդը՝ այլևս մեր կորուստները լինելու են անդառնալի։

Եթե մի անգամ էլ խաբվենք ու սրանք նորից մնան իշխանության, ի՞նչ է տեղի ունենալու: Պարզ տեղի է ունենալու հետևյալը. Կանաչ լույս է բացվելու Ադրբեջանի համար, նոր տարածքային զիջումներ: Սահմանագծման, սահմանազատման անվան տակ Հայաստանից հանձնելու են նոր տարածքներ: Հիմնական գաղափարախոսության հենքը փորձելու են դարձնել խաղաղությունը:

Խաղաղություն, խաղաղություն, եկեք մեզ ընտրեք, խաղաղություն կբերենք, խաղաղությունը արդեն եկել է, դուք տեղյակ չեք։ Ժողովուրդ, այս նույն բանը 21 թվին ձեզ ասել է, 21 թվականին ինքը եկել է, ասել է ընտրեք ինձ, խաղաղությունը բերելու եմ, 21 թվականից հետո ամեն տարի հանձնել ա։ 21 թվին ընտրվելուց հետո Գորիս-Կապան ճանապարհն է տվել, 22 թվականին մեկօրյա պատերազմ է եղել, տվել է, այսօր Վարդենիսում է Ադրբեջանի զորքերը Սյունիքում ու Ջերմուկում։ 23 թվականին Արցախն է հանձնել, 24 թվականին Տավուշի հատվածից է տարածքներ հանձնել, 25 թվականին էլ խոստացել է, որ օգնեք ընտրվեմ էլի կշարունակեմ հանձնել։ Սրանք չոր փաստեր են»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment