Ալիևի ելույթը պարունակում է uպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էuկալացնելու․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը «Այսօրվա Նախիջևանի շուրջ ծավալված զարգացումներից հետո Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վերջինս հանդես է եկել ելույթով։ Ստորև մեջբերում եմ այդ ելույթի հիմնական հատվածները՝ ուղիղ և բառացի մեջբերումներով․ «Այսօր Իրանը ահաբեկչական ակտ է իրականացրել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջանի պետության դեմ։ Իրանի պետությունը անօդաչու թռչող սարքեր է … Read more

Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ. ադրբեջանագետ • Tribune.am

Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: «Ամեն դեպքում սպասենք դեպքերի հետագա զարգացմանը։ Դե իհարկե Հայաստանի մասին չէր կարող չխոսել, անգամ այս իրավիճակում․․․»,-գրել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը, խոսելով Նախիջևանի վրա ԱԹՍ հարձակումների մասին, հայտարարել էր, որ Իրանի … Read more

Այս հակաեղեկեցական արշավը ու՞մ է ձեռնտու, ո՞ւմ շահերից է բխում․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտ հինգ օր առաջ «Քանդենք պետությունը» կուսակցության «հոգևոր հայր» Փաշազադեն «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի հետ համատեղ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել էր․ «Մեր պատմական տարածքներում մշակութային-հոգևոր ինքնիշխանության և կրոնական արդարության ապահովումը հիմնական խնդիրներից մեկն է։ Ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո, մեծ կարևորության հիմնական … Read more

Եթե Փաշինյանը լիներ հայկական շահի սպասարկու, կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել «քավորությունը»

Հանրային դաշտում լայն քննարկման առարկա դարձավ Թուրքիայի ղեկավարության կողմից Փաշինյանին հայտնված ակնհայտ աջակցության հարցը, գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Այն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության «քավոր» են կանգնել, նորություն չէ։ Ինքս բազմիցս խոսել ու փաստերով ցույց եմ տվել դա, ի վերջո ցանկացած պարզ տրամաբանության օժտված մարդ վաղուց է հասկացել, թե որ պետությունների շահերին են ծառայեցվում ներկայիս իշխանության քայլերը։ Բայց եկեք մի կողմ թողնենք ներկայիս իշխանության հնարավոր կոլաբորացիոնիզմի մասին թեման, որի մասին տարբեր դրվագներով խոսվել է։ Եկեք մտածենք, որ իրավիճակն այնպիսին է, որ Փաշինյանը հենց նրանց մեջ է գտել «քավորությունը»։ Անգամ այդ դեպքում, եթե նա իրապես լիներ հայկական շահի սպասարկու, նա կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել այդ «քավորությունը»։ Կարող էր իսկապես պոկել կրեդիտներ՝ հօգուտ Հայաստանի, օրինակ՝ հասնել սահմանի բացմանը կամ մեր բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը։ Բայց միակ բանը, որին հասել է, դա «քավորներին» սիրիացի ահաբեկիչներին հանձնելն է՝ մեր անմեղ չորս գերիների դիմաց։ Շատերն են խոսում այն մասին, թե իբր Թուրքիան ու Ադրբեջանը նախընտրական նվերներ են անում Հայաստանին, բայց երկու «կանեստըր» բենզին ուղարկելը ծիծաղելի նվեր է։ Ես միայն ուրախ կլինեի, եթե, օրինակ, բոլոր գերիներին ազատ արձակելով կամ, ասենք, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը փակելով նվերներ անեին Փաշինյանին։ Բայց չէ, … Read more

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․ «Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ։ Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ կոչելով՝ Ալիևը շատ հեռուն գնացող ծրագրեր է գծում։ Այսպես, միայն անցած տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը չունի որևէ պատմական, քաղաքական կամ աշխարհագրական հենք։ Դա հստակ զավթողական ծրագիր է, որը ամենօրյա մակարդակով ներկայացվում է ադրբեջանական հանրությանը։ Ամփոփ ներկայացնեմ, թե ինչի մասին են եղել հրապարակումները։ Բառացի մեջբերում եմ իրենց գրած նյութերից որոշ հատվածներ։ Բոլոր հրապարակումները պետական գործակալությանն են պատկանում։ Օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածքներում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, հարյուրավոր ադրբեջանա-թուրքական ճարտարապետական հուշարձաններ անողոք կերպով ոչնչացվել են, կամ դրանց ինքնությունը փոխվել և պահվել «գերության մեջ»։ … Read more