Խաղաղությունը հնարավոր չէ առանց արդարության, իսկ ագրեսիան չի կարող կանխվել, երբ այն խրախուսվում է. ԱՄՆ Հայ դատ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկիի անդրադարձը  «Խաղաղության օրինագծին»։ Անցյալ շաբաթ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ, կոնգրեսական Դարել Իսսան ներկայացրեց, այսպես կոչված, «Խաղաղության օրենքը» (PEACE Act), մի օրինագիծ, որը ներկայացվում է որպես համարձակ քայլ՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու նպատակով։ Չնայած այն պնդումներին, թե «Խաղաղության օրենքը» կկիրառի «նախադեպը չունեցող պատժամիջոցներ» … Read more

«Օգոստոսի 8-ը հիմնովին փոխել է մեր անվտանգային միջավայրը, նոր միջավայրին ադապտացվող քաղաքականություններ պետք է ընդունենք»․ Արմեն Գրիգորյան

«Այն անվտանգության համակարգը, որի վրա մենք հույս էինք դրել, որը մինչեւ 2020 թվականի պատերազմը եւ դրան հաջորդած ժամանակահատվածում կար, կենսունակություն ցույց չի տվել։ Եվ մեզ այլընտրանքային գաղափարախոսություն էր անհրաժեշտ կամ անվտանգության նոր ճարտարապետության որոշումների ճանապարհ անցնելու անհրաժեշտություն էր առաջացել։ Եվ ուղղություններից մեկը եղել է համապարփակ անվտանգության եւ պաշտպանության հայեցակարգը։ Հանրությունում ինտենսիվ քննարկում կա համապարփակ անվտանգության … Read more

«Խաղաղությունը չի կարող ժողովրդից թաքուն, մեկ օրում հաստատվել օտարերկրյա մի մայրաքաղաքում». Արա Այվազյան

Խաղաղությունը չի կարող ժողովրդից թաքուն, մեկ օրում հաստատվել օտարերկրյա մի մայրաքաղաքում, այն չի կարող պարտադրվել վերևից, ոչ էլ՝ հաստատվել համաշխարհային լրատվամիջոցների համար լուսանկարված ձեռքսեղմումներով: Այս մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցող «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։ «Ինչպես տեսանք Հարավային Կովկասում … Read more

«Կուսակրոնությունից» մինչեւ «ՌԴ գործակալ»

Երբ բռնապետի մտքով ինչ-որ բան է անցնում անել, նա այդ գործողությունն իրականացնելու համար մշտապես ինչ-որ «հիմնավորումներ» է գտնում, երբեմն տարբեր եւ իրար հակասող: Պուտինն, օրինակ, սկզբից ասում էր, որ Ուկրաինայի դեմ իր սկսած պատերազմի նպատակն այդ երկրի «դենացիֆիկացիան» է: Բայց այդ «հիմնավորումն» այնքան էլ համոզիչ չէր, եւ դրանից հետո 4-5 տեսակի «փաստարկ» բերվեց, թե ինչու

«Հայաստանը սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք է համարում խաղաղության օրակարգի առաջմղումը»․ ԱԽ քարտուղար

Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր բաժին կայունությունը բերել տարածաշրջան՝ առաջ մղելով խաղաղության օրակարգը, քանի որ Երևանը հենց դա է սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք համարում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  ԱԽ քարտուղարն, անդրադառնալով հարցին, թե որո՞նք … Read more