Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած հայտարարությանը

Հունվար 09,2026 17:10 Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հետեւյալ հայտարարությունը. «Ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ … Read more

Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց Մայր Աթոռի պաշտոնեության նախանձախնդիր ծառայությունն ու նվիրումն ի խնդիր Սուրբ Էջմիածնի առաքելության առավել արդյունավորման ու զորացման

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և Հայոց Հայրապետին փոխանցեց … Read more

Կոդով չի որոշվում քաղաքացիությունը, Արցախի բնակիչը ՀՀ քաղաքացի է եղել մինչև 2023 թվականի տեղահանումը․ Աշոտ Դանիելյան

Արցախի այն քաղաքացիները, որոնք ունեցել են Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր, համարվել են ՀՀ քաղաքացիներ՝ անկախ անձնագրում նշված 070 կամ այլ կոդից․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։ «Կոդով չի որոշվում քաղաքացիությունը։ Եթե կա Հայաստանի Հանրապետության անձնագիր, ապա անձը համարվում է ՀՀ քաղաքացի։ Եթե այսօր ասում են, որ դա եղել է … Read more

Հրանտ Բագրատյան. «Մեր վերջին հարցումը ցույց է տալիս, որ ժողովրդի մոտ 80%-ը դեմ է նրան, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու նկատմամբ»

«Մեր վերջին հարցումը ցույց է տալիս, որ ժողովրդի մոտ 80%-ը դեմ է նրան, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու նկատմամբ»,-ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի եւ սրբազանների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբի սանձազերծած արշավին։ «Նիկոլ Փաշինյանին միանշանակ պաշտպանում է 0,8 տոկոսը։ Նիկոլ Փաշինյանը երեւի գիտի … Read more

«Անհայտ գտածո». արհեստական բանականությամբ ստեղծված հայաստանյան առաջին գեղարվեստական ֆիլմը՝ միջազգային հեղինակավոր փառատոնի հաղթող

Լիլիթ Բարսեղյանի հեղինակային «Անհայտ գտածո» ֆիլմը, որն ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, արժանացել է AI International Film Festival-ի «Լավագույն ԱԲ ֆիլմ» մրցանակին։ Ռեժիսոր, սցենարիստ և լրագրող Լիլիթ Բարսեղյանը նկարահանել է մի շարք լիամետրաժ և կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։ 2025 թվականին ռեժիսորը ստեղծել է իր առաջին գեղարվեստական ԱԲ ֆիլմը։ «Unknown Artefact» (Անհայտ գտածո) խորագրով ֆիլմը ռեժիսորի … Read more

«Կենդանի վկայություն». Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են

Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են՝ դառնալով մշակութային հիշողության պահպանման կենդանի վկայություն։TUMO-ի կողմից ստեղծված Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը՝ Armenian Cultural Heritage Institute միացել է «ՄԵՆՔ ԿԱՆՔ» կրթամշակութային նախաձեռնությանը և դրա շրջանակում ներկայացնելու է Արցախի մշակութային ժառանգության թվայնացման իր կարևոր ծրագիրը։ Այս նախաձեռնության շնորհիվ այցելուները կարող են վիրտուալ իրականության միջոցով կրկին «ներկա լինել» Արցախի … Read more

Պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբերին նվազել է՝ չնայած հացահատիկային մշակաբույսերի գնանշումների աճին 

Համաշխարհային պարենային ապրանքների գների ցուցանիշը 2025 թվականին միջինում 4.3 տոկոսով բարձր է եղել՝ համեմատած 2024 թվականի հետ Հռոմ – Համաշխարհային պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբեր ամսին նվազել է՝ համեմատած նախորդ ամսվա հետ, քանի որ կաթնամթերքի, մսի և բուսական յուղերի գների անկումը գերազանցել է հացահատիկային մշակաբույսերի և շաքարի գնանշումների աճին, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի … Read more

Իսրայելը կրկին հարվածում է Լիբանանի տարածքին

Իսրայելի օդուժը կրկին հարվածներ է հասցնում Լիբանանի մի շարք շրջաններին։ Իսրայելական բանակի պնդմամբ՝ հարվածների թիրախում են իրանամետ «Հեզբոլա» շարժման ռազմական օբյեկտները։ Ինչպես Reuters-ին փոխանցել են Իսրայելի կառավարության ներկայացուցիչները, ռազմական գործողություների նոր փուլը մեկնարկել է այն պատճառով, որ Լիբանանը չի կատարում «Հեզբոլա»-ի զինաթափման վերաբերյալ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Լիբանանի բանակը պնդում է, որ արդեն իսկ … Read more

Քուրդ զինյալները հրաժարվել են դուրս գալ Հալեպի թաղամասերից

Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանի քուրդ զինյալները մերժել են Սիրիայի իշխանությունների՝ տարածքից դուրս գալու պահանջը․ տեղեկացնում է Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականը։ Հալեպի ն երքին ապահովական ուժերի ավտոբուսները, որոնք գնացել էին այդ թաղամասից քրդերին երկրի հյուսիս-արևելք տեղափոխելու, վերադարձել են։ Շեյխ Մաքսուդի շուրջ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Հիշեցնենք, որ Սիրիայի պաշտպանության նախարարությունը գիշերը հայտարարել է Հալեպում հրադադարի … Read more

«Շնորհավորանք ստանալ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում շատ խորհրդանշական է։ Այս միջավայրում մարդ կարծես ավելի բարի ու ստեղծագործ է դառնում». Հարություն Խաչատրյան

Հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանում կինոարվեստի ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 71-րդ տարեդարձը։ Այս կապակցությամբ Կոմիտասի թանգարան ինստիտուտում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանին՝  մաղթելով ուժ, ամուր … Read more