Իսրայելը կրկին հարվածում է Լիբանանի տարածքին

Իսրայելի օդուժը կրկին հարվածներ է հասցնում Լիբանանի մի շարք շրջաններին։ Իսրայելական բանակի պնդմամբ՝ հարվածների թիրախում են իրանամետ «Հեզբոլա» շարժման ռազմական օբյեկտները։

Ինչպես Reuters-ին փոխանցել են Իսրայելի կառավարության ներկայացուցիչները, ռազմական գործողություների նոր փուլը մեկնարկել է այն պատճառով, որ Լիբանանը չի կատարում «Հեզբոլա»-ի զինաթափման վերաբերյալ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունները։

Լիբանանի բանակը պնդում է, որ արդեն իսկ լիակատար օպերատիվ վերահսկողություն է հաստատել երկրի այն շրջանների հանդեպ, որոնք նախկինում «Հեզբոլա»-ի ազդեցության գոտի էին համարվում։

Leave a Comment