Քուրդ զինյալները հրաժարվել են դուրս գալ Հալեպի թաղամասերից

Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանի քուրդ զինյալները մերժել են Սիրիայի իշխանությունների՝ տարածքից դուրս գալու պահանջը․ տեղեկացնում է Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականը։

Հալեպի ն երքին ապահովական ուժերի ավտոբուսները, որոնք գնացել էին այդ թաղամասից քրդերին երկրի հյուսիս-արևելք տեղափոխելու, վերադարձել են։

Շեյխ Մաքսուդի շուրջ իրադրությունը շարունակում է լարված մնալ։

Հիշեցնենք, որ Սիրիայի պաշտպանության նախարարությունը գիշերը հայտարարել է Հալեպում հրադադարի մասի։

«Բնակելի թաղամասերում նոր սրացումը կանխելու համար Պաշտպանության նախարարությունը հայտարարում է հրադադար Հալեպ քաղաքի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերի մոտակայքում, որն ուժի մեջ կմտնի ժամը 3:00-ից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում էր, որ քրդական զինված խմբավորումները մինչև ուրբաթ՝ առավոտյան ժամը 9:00-ն, ժամանակ ունեն լքելու տվյալ տարածքները։

 

 

 

Leave a Comment