2026-ին Երևանում կանցկանցվի COP17-ը, 20․000-ից ավելի մասնակցի ենք սպասում, ինչն աննախադեպ է մեր պետության համար․ Վահե Հովհաննիսյան

2026-ին Երևանում կանցկանցվի COP17-ը, 20․000-ից ավելի մասնակիցների ենք սպասում, ինչն աննախադեպ ծավալ է մեր պետության համար․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Մենք 2024-ին մեծ հաջողությամբ անցկացրինք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովը Հայաստանում, դրան 3500-4000 մարդ էր մասնակցել։ Դա, կարելի է ասել, ամենամեծ միջոցառումներից էր, որ ՀՀ-ում տեղի է ունեցել։ … Read more

Էրդողանն ու Ֆիդանը նորություն չեն ասում

Խնդիրը բոլորովին այլ է՝ Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են առաջնորդվում Հայաստանի պետության շահերով։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի օրեր առաջ հնչեցրած գնահատականները թոհուբոհ են առաջացրել ներհայաստանյան քաղաքական դաշտում. դրանք ընդդիմություն–իշխանություն բուռն հակադարձումների, քննադատությունների առարկա են դարձել։ «Ցանկանում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արդեն նախաստորագրված համաձայնագիրը վերջնականապես ստորագրվի, եւ, հետեւաբար, Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ իրականացվի, որպեսզի մենք … Read more

Հայաստանի գիտատեխնոլոգիական հզորացումը պետք է լինի քաղաքական ուժերի նախընտրական օրակարգի առանցքում․ Գիտուժ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Գիտուժ» քաղաքացիական ապակուսակցական նախաձեռնությունը հայտարարում է իր պատրաստակամությունը՝ հանդիպելու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը։ «Միավորելով 208 անհատ անդամների (գործարարներ, կառավարիչներ) և 24 կազմակերպությունների (բիզնես և մասնագիտական ասոցիացիաներ, հիմնադրամներ)՝ մեր համայնքն առաջնորդվում է մեկ առաքելությամբ՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն … Read more

«Ձեր այս գրառումը բազմաթիվ տնտեսվարողների մոտ խուճապ է առաջացրել, իսկ երբ նրանց ասում են` նման բան չկա, բոլորը հղում են անում Ձեր հրապարակմանը»

Հունվար 21,2026 11:45 Արձագանքելով Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրում ներառված 2-րդ քայլին. «0% շրջհարկ: Փոքրիկ արտադրությունները տալու են 0 հարկ: Տոնավաճառի կետերը հարկ չեն տալու: Գեղեցկության սրահները հարկ չի տալու»՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի գիտություն. 2020 թվականից Հայաստանում գործող մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունները հարկվում են 0% շրջհարկով»: Նրա … Read more

«Make America Go Away»․ համացանցում գրենլանդացիներն ու դանիացիները տարածում են Թրամփին ծաղրող նոր գլխարկներ

Համացանցում գրենլանդացի և դանիացի օգտատերերը տարածում են «Make America Go Away» («Ստիպե՛նք Ամերիկային ​​հեռանալ») գրությամբ կարմիր գլխարկներ․ գրում է Euronews-ը։ Կարող է թվալ, թե Գրենլանդիայում և Դանիայում ի հայտ եկող կարմիր գլխարկները զարմանալիորեն ծանոթ են․ այդպես էլ կա։ «Make America Go Away» գրությամբ գլխարկները ստեղծվել են՝ ծաղրելու Թրամփի առաջնորդած MAGA՝ «Make America Great Again» շարժումը, … Read more

Ստեղծում ենք «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը, հաջողության հասնելու դեպքում կստեղծենք 100-օրյա կառավարություն, կկազմակերպենք արտահերթ ընտրություններ. Միքայել Նահապետյան. «Հրապարակ»

«Հրապարակը» զրուցել է «Բոլորին դեմ եմ» նախաձեռնության անդամ, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ: – «Բոլորին դեմ եմ» անվանումը, ըստ էության, որոշակի շփոթություն է առաջացրել: Համացանցում որոշ օգտատերեր գրել էին, որ «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությանը միանալով, ըստ էության, մերժում են անխտիր բոլորին, ընտրությունների գաղափարին են դեմ արտահայտվում: Սակայն, իրականում, խոսքը նման անվանումով կուսակցության մասին է, որը … Read more

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ աջակցում է իրանցիների՝ ինտերնետից օգտվելու իրավունքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ աջակցում է իրանցիների՝ ինտերնետից օգտվելու իրավունքին։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը ուղղված է Իրանի իշխանությունների, ոչ թե երկրի քաղաքացիների դեմ։ Պետդեպարտամենտը ընդգծել է, որ գործող պատժամիջոցները ներառում են բացառություններ ինտերնետի, հաղորդակցության և տեխնոլոգիաների համար, որոնք թույլ են տալիս իրանցիներին մնալ կապի մեջ։

Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից և ինքնաբացարկ հայտնել ՔՊ ցուցակում ընդգրկվելուց

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը: Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, … Read more

Ադրբեջանը նույնպես ընդունել է Խաղաղության խորհրդին միանալու Թրամփի առաջարկը

«Ազատություն». Երկրի արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ ամերիկյան կողմին կուղարկվի պաշտոնական նամակ, որը կհաստատի Ադրբեջանի անդամակցությունը «Խաղաղության խորհրդին», և անհրաժեշտ քայլեր կիրականացվեն սահմանված՝ ընթացակարգերին համապատասխան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի … Read more

Ըստ Թադեւոս Ավետիսյանի, հեղուկ գազը թանկացել է պետական վատ կառավարման հետեւանքով, եւ ամենամեծ սխալը հենց գերիշխող դիրք ունեցողներին չանհանգստացնելն է. «Հրապարակ»

Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ հենց ադրբեջանական էժան բենզինը ներմուծեցինք, Ռուսաստանից բերվող հեղուկ գազը թանկացավ, ի՞նչ կապ կա այս երկուսի միջեւ: Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանում են. «Գները փոխկապակցված չեն, այլ առկա է խնդիր, որը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ որ մենք հեղուկ գազ ներմուծում ենք Իրանից ու Ռուսաստանից: Բայց Իրանում, հայտնի հանգամանքներով պայմանավորված, առաջացել են … Read more