Հաղթանակ համար 143՝ Հայաստան և Ադրբեջան. Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը

Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը նրա կառավարման 365 օրվա ընթացքում։ «Հաղթանակների» շարքում 143-րդ համարի ներքո հիշատակված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը։ 149-րդ համարի ներքո էլ հիշատակվում է «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու հարցով ԱՄՆ աջակցությամբ շրջանակային ծրագրի ստեղծումը՝ սահմանելով հրադադարի պարտադիր իրականացման ժամկետներ և վերականգնման համար խթաններ»։ … Read more

ԱՄՆ և Ռուսաստանի բանագնացները «դրական» են գնահատել Դավոսում հանդիպումը

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Կիրիլ Դմիտրիևը «շատ դրական» և «կառուցողական» են գնահատել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի շուրջ Դավոսում երեկվա հանդիպումը: Սակայն ԱՄՆ կողմից հետպատերազմական Ուկրաինային անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի տնտեսական զարգացման շուրջ համաձայնություն դեռ չկա: «Երկխոսությունը կառուցողական է, և ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում Ռուսաստանի դիրքորոշման … Read more

Կոստանյանը և Իտալիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը մտքեր են փոխանակել TRIPP-ի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող հնարավորությունների շուրջ

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի և խմբի անդամ ու ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով զեկուցող Պիերո Ֆասսինոյի հետ: Կողմերը գոհունակությամբ նշել են վերջին շրջանում Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների միջև շարունակաբար զարգացող արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության կարևորությունը երկկողմ կապերի զարգացման և … Read more

Ոչ կրթական կրքեր. անչափահաս երեխաներին դասից հանել ու հեռացրել են վարժարանից

Լատվիայից Հայաստան տեղափոխված ծնողին չեն բավարարում ԿԳՄՍ նախարարությանն ուղարկված վարժարանի բացատրությունները Գոհար Ղարաբաղցյանը դիմել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին եւ Կրթության տեսչական մարմնին՝ իր երկվորյակ երեխաների կրթության իրավունքի խախտման, անօրինական հեռացման եւ խտրական վերաբերմունքի վերաբերյալ: «Առավոտի» հետ զրույցում Գոհար Ղարաբաղցյանն ասաց, որ ինքը կրթության պատասխանատուներին խնդրել է ուսումնասիրել եւ իրավական գնահատական տալ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան … Read more

327 ծառ ոչնչացրած շինարարական ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարբեր պահաբաժիններում, շինարարական տեխնիկայի կիրառմամբ, կոտրելու և արմատախիլ անելու եղանակով ոչնչացրել է պետական սեփականություն հանդիսացող տարբեր տրամագծերի 208 ծառ։ Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական … Read more

Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: «Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից», հայտարարել է Հունանյանը: Նա նաև հավելել է, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց: Հունանյանը, որը աչքի … Read more

Աշխատանքից հետո ոչ թե սրճարան, այլ ազգային պարի․ նոր քաղաքային սովորույթ

Հունվարի 16-ն ամսվա նախավերջին ուրբաթն էր, ինչը նշանակում է, որ աշխատանքից հետո ազգային մշակույթի սիրահարները ոչ թե տուն կամ մեկ այլ ժամանցի վայր էին գնալու, այլ ազգային պարերով շաբաթն ամփոփելու: Սա արդեն մշակույթ է դարձել հայկական էթնո պարերով հետաքրքրվողների համար և, կարելի է ասել, ամեն ուրբաթ նրանք ունեն այդ հնարավորությունը՝ շնորհիվ տարբեր ազգագրական խմբերի: Ամսվա … Read more

Հունվարի 27 -ը՝ ոչ աշխատանքային օր. ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը

ՀՀ նախագահ ահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենքը, որով հունվարի 27-ը սահմանվել է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Հիշատակի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը երեկ խորհրդարանում ընդունվեց՝ 69 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագծի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը:

Ես չգիտեմ որեւէ մեկին, որն ազատվում է եկամտային հարկից. ՀՀ ֆինանսների նախարար

«Հայաստանի Հանրապետության զարգացումը շատ կայուն եւ հաստատուն է, մեր բոլոր ֆինանսական ցուցանիշներն այդ կայունության տիրույթում են: Մենք ավելի քան երբեւէ վստահ ենք, որ մեր քայլերը տանում են դեպի ավելի մեծ զարգացումների, եւ մեր կարողությունները, գիտելիքները եւ մեր ունակությունները պետք է այսօր համապատասխանեցնենք այն ապագա զարգացումներին, որոնք տեսնում ենք, որոնք արդեն տեղի են ունենում եւ տեղի … Read more

2026-ին Երևանում կանցկանցվի COP17-ը, 20․000-ից ավելի մասնակցի ենք սպասում, ինչն աննախադեպ է մեր պետության համար․ Վահե Հովհաննիսյան

2026-ին Երևանում կանցկանցվի COP17-ը, 20․000-ից ավելի մասնակիցների ենք սպասում, ինչն աննախադեպ ծավալ է մեր պետության համար․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Մենք 2024-ին մեծ հաջողությամբ անցկացրինք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովը Հայաստանում, դրան 3500-4000 մարդ էր մասնակցել։ Դա, կարելի է ասել, ամենամեծ միջոցառումներից էր, որ ՀՀ-ում տեղի է ունեցել։ … Read more