Վանը՝ Թուրքիայի արևային էներգիայի կարևոր կենտրոն

Ermenihaber. Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Վան նահանգում արևային էլեկտրակայանների տեղադրված հզորությունը 2025 թվականի դրությամբ հասել է 223․7 Մգվտ-ի։ Երկարատև արևային օրերը, բարձրադիր աշխարհագրական դիրքը և համապատասխան հողային ռեսուրսները Վանը դարձնում են վերականգնվող էներգիայի ներդրումների համար կարևոր ուղղություն։ Հաղորդվում է, որ գործող և ծրագրավորվող նոր նախագծերի շնորհիվ Վանը նպատակ ունի ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը ոչ միայն ներքին պահանջարկի, … Read more

«Նրանց վիճակը գնահատվում է բավարար»․ Անահիտ Ավանեսյանը՝ գերությունից վերադարձած անձանց առողջական վիճակի մասին

Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Բաքվից վերադարձած հայ գերիների առողջական խնդրին։ Նախարարը հիշեցրեց, որ երեկ երեկոյան այցելել էր գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին, այսօր նա լրացուցիչ հետազոտություններ կանցնի։ «Եվ նրա բուժման ընթացքն արդեն մեր մասնագիտական թիմերը կվարեն։ Հաջորդիվ ինչի կարիք որ լինի, կապահովենք»,- ասաց նախարարը։ Անդրադառնալով գերությունից վերադարձած մյուս երեք անձանց առողջական վիճակին՝ … Read more

«Ուզում են մեզ խոսքի իրավունքից զրկեն, մենք ահաբեկիչներ չենք, ազատարարներ ենք»․ Վահագն Չախալյանը՝ հանրային մեղադրողների միջնորդության մասին

«Մեր ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակում են, ազատ խոսքի իրավունքից գրեթե զրկել են, միակ տեղը, որտեղ կարողանում եմ իմ ասելիքը քիչ թե շատ հայտնել, դատարանի այս դահլիճն է։ Հիմա պահանջում են, որ այստեղ էլ մեզ խոսքի իրավունքից զրկեն․ օրենքի մեջ նման բան չկա»,- «Բագրատ սրբազանի և մյուս 17 արդարների գործով» դատական նիստի ընթացքում անդրադառնալով հանրային մեղադրողների … Read more

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում

Հունվար 15,2026 17:34 ՖԻԴԵ-ն Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին շնորհել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում: Հայաստանի շախմատի ֆեդերացիա   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ … Read more

«Ձեր առաջ արդարանալու ինչ-որ բան չունեմ»․ Զարեհ Սինանյանն իրանահայերի շրջանում ձերբակալվածների ու զոհերի մասին հստակ թվեր չունի

«Իրանի հայկական համայնքի հետ կապի մեջ ենք զուտ եկող մարդկանց շնորհիվ, անմիջական կապ չունենք։ Նույնիսկ դեսպանատան հետ երեկվա դրությամբ դեռ կապ չունեինք»,-կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Հարցին, թե Իրանի հայերին Հայաստան տեղափոխելու հարցով ինչ-որ աշխատանք տանո՞ւմ են, Զարեհ Սինանյանը պատասխանեց․ «Այս վակուումի մեջ այդ հարցն անհնար է քննարկել, … Read more

Փաշինյանը ստել է. «Զանգ» նախաձեռնության ավելի քան 60 հավաք դադարեցվել է ու մասնակիցներս տեղափոխվել ենք ոստիկանության բաժիններ. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանը, պատասխանելով Հայաստանում Իրանի դեսպանատան հայտարարությանը, ասել ա․ «2018-ից հետո Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել»։ Փաշինյանը սուտ է ասել։ 2023թ․ օգոստոսի 16-ից մինչև դեկտեմբերի 9-ը «Զանգ» նախաձեռնության համարյա ամեն օր անցկացվող ավելի քան 60 հավաք դադարեցվել է ու մասնակիցները, այդ թվում՝ … Read more

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի համատեղ զննություն են իրականացրել

Հունվար 15,2026 17:22 2026 թվականի հունվարի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում … Read more

ՄԻՊ-ը Բաքվից վերադարձված գերիների հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող հարցեր

Հունվար 15,2026 17:12 Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։ Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի … Read more

«Ասում եք՝ ես ասում եմ բաներ, որոնք ձեռնտու են Ադրբեջանին, ոչ, ես անում եմ բաներ, որոնք ձեռնտու են Հայաստանի Հանրապետությանը»

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայաստանի օկուպացված տարածքների ազատագրումը պետք է տեղի ունենա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների շրջանակներում, բայց չի մանրամասնում, թե ինչո՞ւ այս փուլում այդ հարցը չի լուծվում։ «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն առաջարկում է ամերիկյան միջնորդությունն օգտագործել հիմա՝ ՀՀ տարածքն ադրբեջանական օկուպացիայից ազատելու համար։ Մասնավորապես, «The Washington Times»-ին տված հարցազրույցում ասել … Read more

NASA-ն 4 տիեզերագնացի վաղաժամ վերադարձրել է Երկիր՝ առողջական խնդիրների պատճառով

Միջազգային տիեզերական կայանի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի Տիեզերական հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն չորս տիեզերագնացների վաղաժամ վերադարձրել է Երկիր մոլորակ՝ առողջական խնդիրների պատճառով: Ամերիկացի Զենա Քարդմանը և Մայքլ Ֆինկեն, ճապոնացի Կիմիա Յուին և ռուս Օլեգ Պլատոնովը Միջազգային տիեզերական կայանում էին օգոստոսի սկզբից և պետք է մնային ևս մի քանի շաբաթ։ Ամերիկյան գործակալությունը չի մանրամասնում՝ որն … Read more