Փաշինյանը ստել է. «Զանգ» նախաձեռնության ավելի քան 60 հավաք դադարեցվել է ու մասնակիցներս տեղափոխվել ենք ոստիկանության բաժիններ. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանը, պատասխանելով Հայաստանում Իրանի դեսպանատան հայտարարությանը, ասել ա․ «2018-ից հետո Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել»։

Փաշինյանը սուտ է ասել։ 2023թ․ օգոստոսի 16-ից մինչև դեկտեմբերի 9-ը «Զանգ» նախաձեռնության համարյա ամեն օր անցկացվող ավելի քան 60 հավաք դադարեցվել է ու մասնակիցները, այդ թվում՝ ես, ապօրինի տեղափոխվել ենք Ոստիկանության բաժիններ, կազմվել են արձանագրություններ, որոնք ՀՀ Վարչական դատարանը նույնպես համարել է ապօրինի։

Մինչ օրս էդ գործերը քննվում են դատարաններում։ Որևէ գործով հավաքներին ոստիկանության միջամտությունը չի համարվել օրինական։ Էս գործերը տեղ են գտել իրավապաշտպան գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների զեկույցներում, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում։

Միաժամանակ, համանման մյուս բոլոր հավաքները չեն արգելվել և չեն խոչընդոտվել ոստիկանության կողմից։

Մինչև հիմա՝ 2 տարուց ավելի, ցուցարարներից բռնագրաված, նրանց սեփականությունը հանդիսացող գույքը ապօրինաբար պահվում է ոստիկանության բաժիններում։
Թե բա՝ ոչ մի հանրահավաք չի արգելվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment