Ամոթ ա, 2 բան են լավ անում՝ թալանել ու հիմարացնել մեր ժողովրդին. Լոռու բնակիչ

«Արդար է, որ նախարարներին 7-8 մլն պարգևավճար են տալիս, իսկ թոշակներն ընդամենը 10 հազար դրամով են բարձրացնում»,- այս հարցն է տրվել Վայոց Ձորի բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։

ՔԿ. Ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, սննդով ապահովումը

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում կատարված ապացուցողական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն իր գործողություններով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց … Read more

Լոռու մարզում ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածը լցվել է երկաթգծի վրա

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը ջրի արտահոսքի և լվացման պատճառով սահել է դեպի երկաթգիծ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով երկաթգծի մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խորանարդ մետր հողազանգված լցվել է երկաթգծի … Read more

Լոռու մարզում ջրատարի վնասման հետևանքով երկաթգիծը դարձել է անանցանելի • Tribune.am

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը ջրի արտահոսքի և լվացման պատճառով սահել է դեպի երկաթգիծ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով երկաթգծի մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խորանարդ մետր հողազանգված լցվել է երկաթգծի … Read more

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարը. Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը: Ավելի ուշ մեկ այլ վթար է հայտնաբերվել ջրատարի՝ Փամբակ-Վահագնաձոր ճանապարհահատվածում: Վթարների վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ից մինչև ապրիլի 17-ը՝ ժամը 12:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը. Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, … Read more

Լոռու մարզում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների գործն ուղարկվել է դատախազություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը տարբեր պատրվակներով զանգահարել է իր հարևանությամբ բնակվող անչափահասին և փորձել հանդիպել: Հերթական անգամ՝ կոնֆետ հյուրասիրելու մտացածին պատրվակով, անձն անչափահասին նստեցրել է ավտոմեքենան և տեղափոխել … Read more

Վիճաբանություն և դանակահարություն Լոռու մարզում․ դանակահարված 2 եղբայրները տեղափոխվել են ԲԿ

Փետրվարի 22-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ երկաթի խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով «ակնագնդի տրավմատիկ վնասվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշակ Ա․-ն, իսկ քիչ անց նույն բժշկական … Read more

Ծայրահեղ ծանր վիճակում Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա աշակերտ – Live News

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված … Read more

Թմրամիջոցների իրացման դեպքեր՝ Լոռու մարզում. ձերբակալվածներ կան

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա բնակիչը մեթադոն տեսակի թմրամիջոց է իրացնում, նաև պահում է մարիխուանա տեսակի թմրամիջոց: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը և երկու համաքաղաքացիները հայտնաբերվել, ձերբակալվել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել են մարզային վարչություն: Ձերբակալման ժամանակ ուղևորներից 42-ամյա տղամարդը մեքենայի մեջ մեթադոնային լուծույթով ներարկիչ … Read more

«Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում

Հունվար 25,2026 13:00 Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում: Մեկնարկը տրվեց մարզկենտրոն Վանաձորից: Հավաքի նպատակն «Մեր ձևով» շարժման շուրջ համախմբել երիտասարդներին, որոնք սովորում են Լոռու մարզի և Երևանի ուսումնական հաստատություններում։ Հավաքի օրակարգը հագեցած է սպորտային, մշակութային և այլ միջոցառումներով: Հավաքին մասնակից շուրջ 100 երիտասարդներ Լոռու մարզի տարբեր … Read more