«Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարը վերացվել է․ ջրամատակարարումը կվերականգնվի

Քիչ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» շահագործման տեղամասն ավարտել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումը։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ արդեն սկսվել է 1000 մմ-անոց ջրատարի վերագործարկումը։ Առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։

Լոռու մարզում ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածը լցվել է երկաթգծի վրա

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը ջրի արտահոսքի և լվացման պատճառով սահել է դեպի երկաթգիծ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով երկաթգծի մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խորանարդ մետր հողազանգված լցվել է երկաթգծի … Read more

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարը. Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը: Ավելի ուշ մեկ այլ վթար է հայտնաբերվել ջրատարի՝ Փամբակ-Վահագնաձոր ճանապարհահատվածում: Վթարների վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ից մինչև ապրիլի 17-ը՝ ժամը 12:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը. Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, … Read more