«Բռնապետները նույնանման կերպով են մտածում եւ գործում»․ Գայանե Աբրահամյան

«Սահմռկեցուցիչ եւ դաժան էթնիկ զտում իրականացնել, այնուհետեւ հրապարակայնորեն հայտարարել, թե հայերը պարզապես վերաբնակեցվել են Հայաստանում։ Ցինիզմի աստիճանը ապշեցուցիչ է», – ԵԱՀԿ-ում կայացած «Հավելյալ մարդկային հարթակի» երրորդ ժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում գործող «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։ Նրա դիտարկմամբ՝ հայատյացությունն Ադրբեջանում հովանավորվում է բարձրագույն իշխանությունների՝ անձամբ բռնապետի (ինչպես Ալիեւին է կոչել … Read more

«Ժամանի՛ր Բաքվի օդանավակայան, եւ ականատես կլինես ռասիզմին իր ամբողջ հմայքով»․ Իոաննիսյան

«21-րդ դարի ամենառասիստական, պետականորեն հովանավորված հանցագործությունն իրականացրել է Ադրբեջանը 2023 թվականին։ Այդ օրերին, Ադրբեջանը գործադրեց իր բանակը՝ կազմակերպելու համար հայերի էթնիկ զտում իր տարածքից։ Ընդամենը մեկ շաբաթում 100.000 հայեր լքեցին Լեռնային Ղարաբաղը։ Այսօր այնտեղ հայեր չկան», – ԵԱՀԿ-ում կայացած «Հավելյալ մարդկային հարթակի» երրորդ ժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում գործող «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող … Read more

Կույր պետք է լինել չնկատելու համար Հայաստանին սպասվելիք դժվարությունները․ Սարգիս Շահինյան

«Տեսնելով, թե ինչպես են շարժվում Ադրբեջանը եւ Թուրքիան եւ վերլուծելով Տիրանայում թե՛ Ալիեւի, թե՛ Էրդողանի մարմնական ժեստերը՝ կույր պետք է լինել չհասկանելու համար, թե ինչ դժվարություններ են սպասվում թե՛ Հայաստանին, թե՛ Ղարաբաղին», – ընդգծում է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար, շվեյցարաբնակ Սարգիս Շահինյանը՝ մեզ հետ զրույցում։ Հիշեցնենք, որ Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ԼՂ … Read more

«ԼՂ-ից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա». Զախարովա

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. այս մասին ճեպազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա տեղահանված արցախցիների համար: «Այս հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նոր մարդասիրական ակցիա է նախատեսվում Ռուսական մարդասիրական առաքելության կողմից, հայկական կողմից … Read more

Առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա ԼՂ-ից տեղահանվածների համար․ Մարիա Զախարովա

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. այս մասին ճեպազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա տեղահանված արցախցիների համար: «Այս հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նոր մարդասիրական ակցիա է նախատեսվում Ռուսական մարդասիրական առաքելության կողմից, հայկական կողմից այս խնդրով … Read more

«Շվեյցարիայի չեզոքության եւ միջնորդության բազմամյա ավանդույթը նրան յուրահատուկ կերպով որակավորում է՝ խթանելու հուսալի եւ կայուն խաղաղության գործընթաց»

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը՝ պետության գործադիր բարձրագույն մարմինը, հանձնառու է կազմակերպել խաղաղության միջազգային ֆորում՝ հանգուցալուծելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայկական բնակչության միջեւ դեռեւս չլուծված հակամարտությունը։ Այս մասին մայիսի 26-ին հրապարակել է «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը», որը փորձելու է նպաստել Արցախ հայերի վերադարձի իրավունքի իրացմանը։ Հրապարակված սկզբունքների տեքստում նշվում է․ «Թիվ 24.4259 բանաձեւը նշում … Read more

«Ես Լաչինի միջանցքի մոտակայքում էի, երբ Արցախը հարձակման ենթարկվեց։ Շատ պարզ հիշում եմ ցավը, տխրությունը եւ անօգնականության զգացումը»

«Ես Լաչինի միջանցքի մոտակայքում էի, երբ Արցախը հարձակման ենթարկվեց։ Շատ պարզ հիշում եմ ցավը, տխրությունը եւ անօգնականության զգացումը»։ Մայիսի 27-ին Շվեյցարիայում մեկնարկող «Կրոնական ազատություն․ հայկական հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողովին ընդառաջ իր տեսաուղերձում շեշտել է կազմակերպիչ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար դոկտոր Ջերի Փիլայը։ Նա հիշեցրել է՝ «Արցախում/Լեռնային Ղարաբաղում, … Read more

Նախիջևանի զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու

Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար։  Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: https://t.me/TatevHayrapetyan/3023 «Վերջերս մի ուշագրավ հոդված էր հրապարակվել Oc-Media կայքում, ըստ որի Նախիջևանում ծառայող ադրբեջանցի զինվորականները հայտնում են, որ իրենց աշխատավարձերից գումար են պահում, որպեսզի այդ միջոցները ուղղվեն Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։ Ըստ հաղորդումների՝ այդ … Read more

Միակողմանի եւ հատվածական․ Սիրանուշ Սահակյանը՝ Ռուբեն Վարդանյանի հետ կապված ՄԱԿ փաստաթղթի մասին

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է որպես օրինական իրավունք, եւ այդ իրավունքի իրացմանը նպաստելը չի կարող համարվել ահաբեկչություն։ Ինքնորոշման իրավունքի իրացմանը նպաստած անձինք չեն կարող համարվել ահաբեկիչներ»։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան, միջազգային ատյաններում հայ պատանդների շահերը պաշտպանող Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի կամայական կալանավորումների աշխատանքային խմբի՝ ավելի վաղ հրապարակված կարծիքները, որոնք վերաբերում են … Read more

Փոխվարչապետը Եմ դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար արվող Կառավարության աշխատանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ … Read more