«Ռուսական ԿԳԲ չափից շատ խորն է ներխուժած բոլոր համակարգեր, ու հատվածական, ընտրովի քայլերով խնդիրը չի լուծվելու». Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը գրում է. «Դեռ 2018-ից ասում էինք` պետությունը չենք կարող վերակառուցել, չենք կարող էս ավգյան ախոռները մաքրել, եթե համընդհանուր ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ չենք անում, չարվեց ու հասանք էս օրվան… Ռուսական ԿԳԲ չափից շատ խորն է ներխուժած բոլոր համակարգեր, ու հատվածական, ընտրովի  քայլերով խնդիրը չի լուծվելու, ցավոք։ Նախկինում գրել եմ, հիմա … Read more

Եվս քա՞նի երեխայի ողբերգություն ու ահասարսուռ դեպք պետք է լինի, որ վերջապես հասկանանք՝ երեխաների իրավունքների պաշտպանության չգործող մեխանիզմները հրատապ պետք է փոխվեն. Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Նախնական վարկածով` երեքամյա երեխային խեղդամահ է արել հայրը…Չգիտեմ, եւս քա՞նի երեխայի ողբերգություն ու ահասարսուռ դեպք պետք է լինի, որ վերջապես հասկանանք, որ երեխաների իրավունքների պաշտպանության չգործող մեխանիզմները հրատապ պետք է փոխվեն։ Սրա մասին սկսել եմ գրել, խոսել, զբաղվել դեռ 2011 … Read more

ԵԱՀԿ-ում Բաքվի ներկայացուցիչը Մեղրին հայտարարել է ադրբեջանական (տեսանյութ)

«Երեկ ԵԱՀԿ_ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի սանձարձակությունը գերազանցեց յուր դիկտատորին ու արդեն Մեղրին էլ հայտարարեցին ադրբեջանական,- գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը։ -Իհարկե, համարձակությունը հերիքել էր սա ասել միայն իրենց փոքր հավելյալ միջոցառմանը, բայց այսօր արդեն լիագումար նիստին ստացավ պատասխանը։ Այսօրվա թեման խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի խնդիրներն էին եւ բնականաբար անդրադարձել եմ … Read more

ԵԱՀԿ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի սանձարձակությունը գերազանցեց յուր դիկտատորին, արդեն Մեղրին էլ հայտարարեցին ադրբեջանական. Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում կազմակերպել էինք նաեւ հավելյալ միջոցառում` Ալիեւ-Պուտին-Լուկաշենկո դիկտատորների` տարածաշրջանին սպառնացող վտանգների մասին։ Ալիեւի հանցանքները միջազգային հանրության համար ընկալելի են դառնում,  երբ ցույց ես տալիս թե որքան նույնական ու համագործակցված է գործում պուտինյան ռեժիմի հետ։ Դեմիլիտարիզացիա, … Read more

Իրական խաղաղություն ցանկացող պետությունը չի կարող գերիներ պահել որպես պատանդներ, խաղաղություն չի կարող լինել գերիների առկայությամբ. Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումըԱյսօր մեկնարկեց ԵԱՀԿ մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լիագումար համաժողովը, որին առաջին ելույթս նվիրված էր Ադրբեջանում պահվող հայ գերիների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ բռնի անհետացածների խնդրին։ Ակնկալելով, որ տասնյակից ավել ադրբեջանական իբրեւ ՀԿ-ները խոսելու են խաղաղությունից` ելույթիս վերջում շեշտեցի, որ … Read more

Վարչապետի ելույթը շատ ավելի ճիշտ էր կառուցված` հստակ ուղերձով, կարեւոր շեշտադրումներով․ Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Պատերազմի 5-րդ տարելիցին, բոլորիս համար վերջին հարյուրամյակի ամենածանր հետեւանքներն ունեցած այս օրը, վստահաբար, սրտհովանք կթվար Ալիեւին համարժեք պատասխան ելույթը, մեծ էր գայթակղությունը Ալիեւի ստերին ու մեղադրանքներին ուղիղ պատասխան տալու, բայց վարչապետի ելույթը շատ ավելի ճիշտ էր կառուցված` հստակ ուղերձով, կարեւոր շեշտադրումներով, բայց` չընկնելով պատասխան տալու … Read more

Հերթական անգամ ասում է՝ Նիկոլ Փաշինյանը հրահրեց պատերազմը, սա իշխանության դեմ ուղղված խոսք չէ, սա Հայաստանի դեմ է․ Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Շաբաթ օրվա ստատուս չի բոլորովին, բայց Քոչի հերթական վնասարարությանը արձագանքելը կարեւոր է։Երկու ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ, պետությանը լրջորեն վնասող ու բացառապես Ադրբեջանի շահերից բխող միտք, որ Հայաստանը տասնամյակով ղեկավարած միակ տղամարդն արդեն շրջանառում է քանիցս ու սրա հետեւանքները պետության դեմ դժվար է չհասկանալ, իսկ եթե հասկանալով են … Read more

Տարածել էինք Պուտինի եւ Ալիեւի նույնական խոսույթներով պաստառներ ու տեղեկատվական թերթիկներ, որոնք ապացուցում էին, որ Ալիեւն ուղղակիորեն կրկնում է Պուտինի` ապառազմականացման, դենացիֆիկացիայի եւ «պատմական հողերի վերականգնման արդարության»  կեղծ խոսույթները. Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանցիների հիստերիայի պատճառներից մեկը, որ արդեն բացեիբաց սպառնալիքի անցան, թերեւս իրենց պաշտելի ղեկավարին մշտապես դիկտատոր անվանելն ու Պուտինի հետ համեմատելն  էր, մի բան, որ ես համարում եմ միջազգային, հատկապես ԵՄ կառույցներում խիստ կարեւոր` նաեւ շեշտադրելով երկակի չափանիշները նույնական հանցագործների պատիժների առումով։ Բացի հայտարարություններից` պատրաստել ու … Read more

«Բռնապետները նույնանման կերպով են մտածում եւ գործում»․ Գայանե Աբրահամյան

«Սահմռկեցուցիչ եւ դաժան էթնիկ զտում իրականացնել, այնուհետեւ հրապարակայնորեն հայտարարել, թե հայերը պարզապես վերաբնակեցվել են Հայաստանում։ Ցինիզմի աստիճանը ապշեցուցիչ է», – ԵԱՀԿ-ում կայացած «Հավելյալ մարդկային հարթակի» երրորդ ժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում գործող «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։ Նրա դիտարկմամբ՝ հայատյացությունն Ադրբեջանում հովանավորվում է բարձրագույն իշխանությունների՝ անձամբ բռնապետի (ինչպես Ալիեւին է կոչել … Read more