ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրու ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանից «դեռևս ազդանշաններ չկան» Շիրակի մարզում գտնվող ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ։ «Ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Շիրակի մարզում գտնվող ռուսական ռազմաբազայի փակման հարցը», – ասել է փոխնախարարը՝ պատասխանելով 102-րդ բազայի վերաբերյալ պայմանագրի պայմանները վերանայելու հնարավորության մասին հարցին։

102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր

Սարդարապատի հուշահամալիր են այցելել Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդի գրասենյակի ներկայացուցիչները և 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները։