7 տարում ենթադրյալ տուժողն ինչի՞ն կամ ո՞ւմ է սպասել, որ բողոք չի ներկայացրել. hերթական խայտառակ հետապնդումն է. Տաթևիկ Սողոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը – Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում), դատարանն էլ այսօր բավարարեց Սրբազանին կալանավորելու միջնորդությունը: Սրբազանը կալանավորվեց երկու ամսով: Տիկի՛ն Սողոյան, ինչպիսի՞ն է ձեր իրավական գնահատականը … Read more

ՔԿ-ն Արշակ սրբազանի քրգործի մասին հաղորդագրություն է տարածել

Ձեռնարկված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ կատարված հանցագործությունը և պարզվել է, որ Ս.Խ.-ն նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և դեռևս չպարզված անձի հետ, ովքեր 2018 թվականի հուլիսի 7-ին, միմյանց փոխլրացնելով, ակցիայի մասնակից Հ.Ա.-ին ապօրինի իրացրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ հետևյալ եղանակով․ տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ «Ս.Խ.-ի ցուցումով … Read more

Դատարանը անվավեր է ճանաչել Երևանի ավագանու անդամ Երիցյանին մանդատից զրկելու որոշումը

Հանձնաժողովի նիստերից բացակայելու հիմնավորմամբ անցած տարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մանդատից զրկել էր Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին: Երևանի առաջին ատյանի վարչական դատարանն օրերս վճռել է՝ անվավեր ճանաչել ավագանու այդ որոշումը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անհապաղ նիստ գումարի և վերականգնի իմ լիազորությունները, ես ինքս պատրաստվում եմ հաջորդ նիստին ներկա գտնվել, … Read more

Այս գիրքը մեր կյանքի փոփոխության բանալիներից մեկն է․ Բագրատ սրբազանը նամակ է գրել

Ամբողջ սրտով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ «Ինքներս մեզ հաղթելով» գրքիս ներկայացման առիթով․ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել անազատության մեջ պահվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա հատկապես շնորհակալություն է հայտնել գրքի շնորհանդեսի բանախոսներին՝ Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Արսեն Գասպարյանին, Աբրահամ Գասպարյանին, Կատարինե Թայիրյանին և ամբողջ ընթացքը համակարգող Թովմաս ուրարակիր Առաքելյանին։ «Գնահատանքս Արփինեին, Սվետային, Լուսինեին և Արտյոմին … Read more

Բացահայտվել է նախորդ տարիներին կատարված թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների արդյունքներն ամփոփելու ժամանակ, ի թիվս այլնի, հանձնարարվել է նաև վեր հանել, ուսումնասիրել և ակտիվ քննություն իրականացնել նախկին տարիներին կատարված և չբացահայտված քրեական վարույթներով: Արդյունքում, բացահայտվել կամ դատավարական ավարտի տեսքով ընթացք են ստացել նախորդ տարիների մի շարք քրեական վարույթներ (Վահրամ Խորխոռունու սպանության, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ … Read more

Խստորեն դատապարտում ենք Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը, բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է. ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸԳերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալման և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումման վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում … Read more

ՔԿ-ն տեսախցիկների և խոսափողների «շտատիվներում» ոչինչ չի հայտնաբերել, դրանք «մեծահոգաբար» վերադարձրել է․ AntiFake.am

Քննչական կոմիտեն վերադարձրեց AntiFake.am լրատվական կայքից առգրաված տեխնիկայի մի մասը․ տեղեկացնում են AntiFake.am-ի խմբագրությունից։ «Վերադարձված տեխնիկայի թվում բացառապես այն սարքավորումներն են, որոնց առգրավումը զավեշտի ժանրից էր և անգամ տեսականորեն չէր կարող որևէ պարագայում հետաքրքրություն առաջացնել քննչական մարմնի համար։ Անգամ եթե մի պահ պատկերացնենք, որ «Իմնեմնիմիի» բացահայտ քաղաքական պատվերով գործում որևէ այլընտրանքային իրականության պայմաններում մի տոկոս … Read more

Զորականցիները սպառնալից նամակներ են ստանում ·

Տավուշի մարզի Զորական գյուղի մի խումբ բնակիչներ դիմել են «Հրապարակին»՝ իրավապահների, ՄԻՊ-ի, սոցծառայողների ուշադրությունը հրավիրելու համար։ Բնակիչների խոսքով՝ վերջին օրերին համացանցում տարածված հայտնի տեսանյութը, որտեղ անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք էր, խմբով ծեծում, վիրավորում էին մեկին, խաթարել է գյուղի անդորրը։ Զորականցիների խոսքով այժմ ամբողջ համայնքը դարձել է սոցիալական ճնշման և բուլինգի թիրախ։ «Մեր գյուղը, որը հպարտացել է … Read more

Նոր մանրամասներ 42-ամյա կնոջ սպանությունից. ոսկյա զարդերը հանել են ու գրավադրել

42-ամյա կնոջը դանակի մի քանի հարվածներով սպանողին հայտնաբերել են Մեծամորում։ Ավելին, Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցը և ականջօղերը գողացել և տարել է գրավադրել։ Մեզ հասած տեղեկությամբ՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև զարդերը։ Հիշեցնենք, որ Արմինե Մկրտումյանը անհետ կորած էր, ավելի ուշ նրան գտան սպանված։ Ենթադրյալ մարդասպանը … Read more

Արմավիրի պարեկները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Մերձավան գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ 37-ամյա վարորդը Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից մայիսի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։