Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված տեղեկությունն իրացնելիս նոյեմբերի 28-ին` ժամը 11:45-ին, Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 33-ամյա տղամարդ: Նա հետախուզվում էր տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով … Read more

Նոյեմբերի 15-ից մինչ օրս առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 2459 վարորդ

Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ըստ գործող օրենսդրության վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պարեկային ծառայողի կողմից իրավախախտումը հայտնաբերելու դեպքում վարորդը տուգանվում է։ Տուգանք կարող է նշանակվել նաև այն դեպքում, երբ ստուգաչափմամբ պարզվում է, որ ձմեռային անվադողերը մաշված են և չեն համապասխանում պահանջվող ստանդարտին։ Նոյեմբերի 15-ից մինչ օրս պարեկային ծառայողների կողմից մայրաքաղաքում և մարզերում ձմեռային … Read more

Նոր մեղադրանք Գրիգորի Խաչատուրովի դեմ. հայտարարվել է միջպետական հետախուզում

Նոր քրեական գործ է հարուցվել Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ: 2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով: Գ. Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, … Read more

Քրեական գործ՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ

Դատախազությունը նոյեմբերի 25-ին գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով․ ABC Media-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Հոդվածները վերաբերում են կաշառք տալուն և իշխանությունը չարաշահելուն։ «Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, ինչի դեմ … Read more

Հետախուզվում էր խոշոր չափերով ավազակության մեղադրանքով

Նոյեմբերի 28-ին` ժամը 4.05-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն ինքնաթիռի ժամանումից հետո բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդու: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից նա հետախուզվում էր հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի ապօրինի շրջանառության և խոշոր չափերով ավազակության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։

Վրաստանի իշխանությունները դատի կտան BBC-ին

Վրաստանի իշխանությունները դատի կտան BBC-ին՝ ցուցարարների դեմ քիմիական նյութերի կիրառման մասին կեղծ պատմության համար․ ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ։ Նախորդ օրը BBC-ն հրապարակել էր նյութ, որում ասվում էր, որ Վրաստանի իշխանությունները 2024 թվականին ցուցարարների դեմ օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական զենք։ … Read more

10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. նախաքննության ավարտ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անձի կողմից անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Հ.-ն, տեղյակ լինելով Լ.Շ.-ի անօգնական վիճակում լինելու, այն է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին, տևական ժամանակ՝ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում, շարունակաբար շահագործել է նրան: «Մասնավորապես … Read more

Ա.Ղ.-ն նվաuտացրել էր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին, որն էլ հետո ինքնաuպան էր եղել․ նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և բացառապես … Read more

Այս տարիներին դուք խաղացել եք իմ նյարդային համակարգի հետ, իսկ ինչո՞ւ ես չպետք է նույնն անեմ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը խնդրել է, որպեսզի իրեն ներկայացվող նոր մեղադրանքի փաստաթղթերը ամբողջությամբ թարգմանվեն ռուսերեն՝ իր համար հասկանալի լինելու համար։ Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը շեշտեց, որ եթե Յուրի Խաչատուրովը վստահի իր փաստաբան Միհրան Պողոսյանին և փաստաթղթերը անձամբ չկարդա, ապա թարգմանությունը կլինի ձևական։ «Եթե … Read more

Անցած 3 օրում գրանցվել է 45 ավտովթար․ 59 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 217 հանցագործություն, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,8-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,7-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի … Read more