Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացվում է վարույթն ստանձնելու օրվանից հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
Դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը և այն հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Դատավորի փոխարինման դեպքում, եթե քրեական վարույթը ստանձնելու օրվա դրությամբ գործի դատաքննության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով երկու անգամ երկարաձգվել է, ապա վարույթն ստանձնած դատարանը եզրափակիչ դատական ակտը կայացնում է վարույթն ստանձնելու օրվանից հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում:
Թեմայի մասին Iravaban.net֊ի հետ զրույցում խոսել է «Պողոսյան և գործընկերներ» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Աբգար Պողոսյանը։