Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետը վարորդներին արգելում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացած խցանման հետևանքով նրանք ստիպված են լինելու կանգնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը։
«Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանն անդրադարձել է նշված կարգավորմանը՝ ընդգծելով, որ դրա կիրառման համար անհրաժեշտ է ապահովել օրենքով նախատեսված պայմանները։ Նրա խոսքով՝ կառավարության N 955 որոշմամբ սահմանված է, որ նման խաչմերուկները պետք է ունենան համապատասխան դեղին վանդակաձև գծանշումներ, իսկ դրանց բացակայության պայմաններում վարորդի նկատմամբ վարչական պատասխանատվության կիրառումը կարող է իրավական հարցեր առաջացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։